12:58 08.10.2018
«Շատ կարևոր եմ համարում, որ հիմա քաղաքական ուժերը շատ ավելի պարզ խոսեն, հայտնեն՝ արդյո՞ք նրանք պատրաստվում են թեկնածու առաջադրել, եթե վարչապետը հրաժարական տա, արդյո՞ք միանշանակ կողմ են, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին»,– այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
Նրա խոսքով՝ սրանք կարևոր նախապայմաններ են բանակցային աշխատանքները կազմակերպելու համար։ Նազարյանը համարում է, որ երկխոսության հնարավորություն միշտ կա։
«Ակնկալում ենք, որ այդ ուժերը՝ Ազգային ժողովի խմբակցությունները, հայտարարեն, որ չեն առաջադրի թեկնածու վարչապետի հրաժարականի դեպքում»,– նշեց Նազարյանը։
Հարցին, թե ինչ է սպասվում այդ քաղաքական ուժերին թեկնածու առաջադրելու դեպքում, ինչով են իրենք սպառնում այդ ուժերին, Նազարյանը պատասխանեց, որ որևէ սպառնալիք չկա, և իրենց ասածն ընդամենը կոչ է՝ սթափ գնահատելու իրավիճակը։
«Թեկնածու առաջադրելու դեպքում նրանք ճոճում են այն նավակը, որի մեջ իրենք են գտնվում, և պետք է շատ սթափ գնահատել։ Եվ ես նույնիսկ կոչ կանեի իմ գործընկերներին՝ գործել իրենց կուսակցության շահի դեմ և անգամ իրենց կուսակցության դեմ, եթե համաձայն չեն: Նկատի ունեմ խմբակցությունների անհատները, երբ իրենց խմբակցությունը թեկնածու առաջարկի»,– նշեց Նազարյանը։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...