Ամենազգայուն հարցը ռեյտինգային ընտրակարգն է, բայց կարծում եմ՝ մեծ խնդիր չի լինի. Լենա Նազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Ամենազգայուն հարցը ռեյտինգային ընտրակարգն է, բայց կարծում եմ՝ մեծ խնդիր չի լինի. Լենա Նազարյան

13:37 08.10.2018

«Ընտրական օրենսգիրքը շատ կարևոր փաստաթուղթ է ընտրական պրոցեսները կազմակերպելու համար։ Այնուամենայնիվ, եթե մեզ չհաջողվի բարեփոխել այն… կարծում եմ, (հաջողվելու) նախադրյալները կան, որովհետև խմբակցություններն ամռանն աշխատել են»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել նոր Ընտրական օրենսգրքով։

Նրա խոսքերով՝ Ազգային ժողովի ու կառավարության համապատասխան աշխատանքային խմբերն աշխատել են Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի նախագծի մշակման վրա։ Ամեն ինչ, ըստ Նազարյանի, պատրաստ է քննարկման և ընդունման։

Եթե նույնիսկ դա չհաջողվի անել, ապա Նազարյանն ավելի կարևոր է համարում քաղաքական կամքը, քանի որ Երևանի ավագանու ընտրությունները, ըստ նրա, ցույց տվեցին, որ բավարար է, որ իրավապահ համակարգը կանխարգելում է ընտրակաշառքի բաժանումը։

Նազարյանին հարցրին՝ իսկ ռեյտինգային ընտրակարգի հա՞րցը։

«Գիտեմ։ Ամենազգայուն հարցն այդ ընտրակարգն է։ Լավ կլիներ՝ փոխվեր։ Բայց եթե չհասնենք դրան, կարծում եմ՝ մեծ խնդիր չի լինի»,- նշեց Նազարյանը։

Պատգամավորին հարցրին՝ եթե չհասցնեն, դրանով կառավարության ծրագրի դրույթները չե՞ն խախտվի։ Նազարյանը պատասխանեց, որ առայժմ այդ մասին խոսելն անտեղի է՝ երբ խախտվեն, այդ ժամանակ էլ կարելի է հարցնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP