20:17 08.10.2018
Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագիրը դանդաղում է նախագծային թերությունների պատճառով: Բոլոր փողոցներում, առանց բացառության, նախագծային փոփոխություններ են կատարվելու: Ըստ այդմ՝ առանձին փողոցներում աշխատանքն ընդհանրապես դադարեցված է: Նախագծող, պատվիրատու, վերահսկող… ովքեր են թերացել, այս հարցերն են քննարկել քաղաքապետարանի, վերահսկող խմբի և «Ճաննախագիծ» ինստիտուտի պատասխանատուները: 12 փողոց ու 3 հրապարակ…սա փողոցաշինական այն ծավալն է, որ նախատեսվում է իրականացնել վերակառուցման և զարգացման բանկի միջոցներով: Աշխատանքները, բացառությամբ մեկ՝ Սայաթ Նովա փողոցի, մեկնարկել են: Մեկնարկել են ու կիսատ էլ մնացել: Հիմա շատ փողոցներում աշխատանքները դադարեցված են: Սա փողոցաշինությունը վերահսկող խմբի պահանջով է, իսկ պատճառները թերություններն են, որոնք հայտնաբերվել են նախագծանախահաշվային փաստաթղթերում:
«Աշխատանքները դանդաղում են: Այս պահին որոշ հատվածներում նաև դադարեցման խնդիր է եղել վերահսկող աշխատանքային խմբի պահանջով: Բետոնը վերցնում ես, ձեռքով փշրվում, թափվում է: Գնացինք տեղում արձանագրեցինք: Ասում են դրել ենք տակը, որ բորդյուրը հավասարեցվի ու ասում են ժողովուրդ աչք փակե՜ք»,- ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, ով ընդգրկված է նաև վերահսկող խմբի կազմում:
Նա նաև ասել է, որ բոլոր փողոցներում սխալ եզրաքարեր են տեղադրվում: Պարզել են, որ նախագծով այլ եզրաքարեր են նախատեսված, իսկ շինարարները բոլորովին ուրիշ եզրաքարեր են տեղադրում:
«Բազալտե եզրաքարերի համար ասեմ, որ վերցված բոլոր փորձանմուշները չեն համապատասխանում նախագծային փաստաթղթերով և մրցութային փաթեթներով նախատեսված տեխնիկական պարամետրերին: Այսինքն՝ նախատեսված է եղել մի ստանդարտ, որին ոչ մի կազմակերպության նմուշները չեն համապատասխանում»,- ասել է Խաչատուր Խնձրցյանը:
Այն, որ նախագծային փոփոխություններ են նախատեսվում բոլոր փողոցներում, հաստատեց նաև քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը: Կնյազ Մանասյանը նշել է , թե փոփոխությունների պատճառը ենթակառուցվածքներն են, որոնք ժամանակին անկանոն են անցկացվել և հիմա խանգարում են շինարարներին: Այսինքն՝ լուծումը նախագծային փոփոխություններն են:
«Մերձմոսկովյան» ԲԲԸ տնօրեն Արամ Ադամյանը նշել է, որ Երևանյան խճուղում հարթեցում է պետք, որը նախագծով նախատեսված չէ: Շինարարն էլ առանց հարթեցման որակով ճանապարհ կառուցել չի խոստանում:
Վերակառուցման ժամկետները կախված են նախագծային փոփոխություններից: Ամեն փողոցի համար 210 օր է սահմանված: Եթե հաշվի առնենք, որ այդ 210 օրը լրանում է փետրվարին, ապա պարզից էլ պարզ է, որ ժամկետների փոփոխությունը մեխանիկորեն է լինելու: Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն միայն Կումայրի արգելոցի 5 փողոցները և Կոմիտաս փողոցը, որն արդեն ասֆալտապատվում է:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...