Դա վերջնագիր էր. Բաղդասարյանը ներկայացնում է Փաշինյանի հետ հանդիպումներն ու իրավիճակի փոփոխությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Դա վերջնագիր էր. Բաղդասարյանը ներկայացնում է Փաշինյանի հետ հանդիպումներն ու իրավիճակի փոփոխությունը

14:47 08.10.2018

Ազգային ժողովում այսօրվա ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց, թե ինչ հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և ինչ պայմաններում է ընդունվել Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություն կատարելու օրինագծի քվեարկությունը։

Բաղդասարյանի խոսքերով՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան Փաշինյանի հետ զրույցի ընթացքում իրենք խոսել են մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, սակայն հաջորդ օրվա իրենց հանդիպմանը վարչապետն իրազեկել է, որ միանձնյա որոշում է ընդունել դեկտեմբերին ընտրություններն անցկացնելու մասին: Դա, ըստ Բաղդասարյանի, վերջնագիր է եղել։

Վիճահարույց օրինագծի վերաբերյալ Բաղդասարյանը նշեց, որ Փաշինյանի հետ առաջին հանդիպման ժամանակ այդ հարցը չեն քննարկել, թեև նախագիծը ներկայացվել էր ԱԺ հանձնաժողովում, ինչին ներկա է եղել նաև «Ելք» խմբակցության անդամներից Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ եթե խնդիր կար, պետք է իրենց առաջին հանդիպման ժամանակ քննարկվեր։

Ապա, ըստ Բաղդասարյանի, հաջորդ առավոտյան իրեն զանգել է Փաշինյանն ու պայմանավորվել են ԱԺ-ում այդ նախագծի քվեարկությունը հետաձգել։ Այն բանից հետո, երբ Բաղդասարյանի հետ երկրորդ հանդիպմանը վարչապետը հայտնել է դեկտեմբերին ընտրություններն անցկացնելու իրենց որոշման մասին, խորհրդարանական քաղաքական ուժերը, ըստ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավարի, որոշել են քվեարկության դնել այդ նախագիծը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP