15:11 08.10.2018
Հանրապետական կուսակցությունը երաշխավորել է, որ եթե մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, չի առաջադրի վարչապետի թեկնածու, բայց նույն երաշխիքը չի տալիս դեկտեմբերին ընտրություններն անցկացնելու դեպքում։ Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավարից հետաքրքրվեցին, թե ինչն է պատճառը։
Վահրամ Բաղդասարյանը պարզաբանեց, որ մայիսին ընտրությունների անցկացման վերաբերյալ քննարկումները եղել էին նաև ճանապարհային քարտեզի վերաբերյալ, որում ներառված էին Ընտրական օրենսգրքի ու այլ օրենքների փոփոխությունները, քաղաքական ուժերի պատրաստվելը և այլն։
«Գնանք ընտրությունների ոչ նման էյֆորիայի, նման ոգևորության շրջանակներում»,- նշեց Բաղդասարյանը։
Նա նաև շարունակեց ու որպես օրինակ բերեց այն, որ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի մոտ հավաքվածները չգիտեին նույնիսկ, թե ինչի համար են հավաքվել։ Բաղդասարյանի խոսքերով՝ վարչապետն ասել էր, նրանք էլ եկել էին։
17:33 11.05.2025
Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացելԻտալիան Ուկրաինային է փոխանցել 2.5 միլիարդ եվրո՝ ռազմական և մարդասիրական կարիքների համար: Այս մասին նշվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Իտալիայի աջակցությունը Ուկրաինային, ներառյալ ռազմական օգնությունը և ԵՄ մեխանիզմների միջոցով արված ներդրումները, կազմում է մոտ 2.5 միլիարդ եվրո, որից մոտ 1 միլիարդ եվրոն նախատեսված է փախստականների համար, 310 միլիոն եվրոն՝ պետական բյուջեի աջակցության, […] ...
17:18 11.05.2025
Ինդոնեզիայում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուլաբոհ քաղաքից 111 կմ հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 35 հազար մարդ։ Օջախը գտնվել է 76 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...
17:08 11.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ցանկանում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին, բայց հրադադարից հետոԵվրոպական երկրները կցանկանային մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Ստամբուլում, բայց միայն այն դեպքում, եթե հաստատվի հրադադար: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Իհարկե, եթե նախ հաստատվի հրադադար», – ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք ցանկանում է, որ եվրոպացիները ներկա […] ...
16:54 11.05.2025
Շրի Լանկայում ավտոբուսը կիրճն է ընկել. կան զոհեր և վիրավորներՇրի Լանկայի կենտրոնում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել, որի հետևանքով 21 մարդ զոհվել է, իսկ 30-ից ավելին վիրավորվել։ Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։ «Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել Նուվարա Էլիա-Գամպոլա գլխավոր ճանապարհի կիրճը», – հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը դեռևս պարզված չէ։ Նշվում է, որ պետական տրանսպորտային […] ...
16:46 11.05.2025
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեինՀայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...
16:35 11.05.2025
Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ ԶելենսկիՈւկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ միայն այն դեպքում, եթե Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից Կիևի և մի շարք ԵՄ երկրների կողմից առաջարկվող հրադադարին։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի միկրոբլոգում: «Դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին: Ամբողջ աշխարհը դրան շատ երկար ժամանակ է սպասում: Եվ ցանկացած […] ...