00:26 09.10.2018
Իտալիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել այն միգրանտներին, որոնց Գերմանիան պատրաստվում է արտաքսել հատուկ ինքնաթիռով: Այս մասին հայտարարել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին, հայտնում է DW-ն:
Իտալացի պաշտոնյան հայտարարել է, որ առաջիկայում կփակվեն Եվրոպայից Իտալիա այն չվերթները, որոնցում միգրանտներ կլինեն:
«Մենք կփակենք օդանավակայաններն այնպես, ինչպես ավելի վաղ փակեցինք նավահանգիստները: Եթե որևէ մեկը Բեռլինում կամ Բրյուսելում մտածում է, որ տասնյակի հասնող միգրանտների կարող է չթույլատրված ուղիղ չվերթներով Իտալիա ուղարկել, ապա թող իմանան, որ իրենց որևէ օդանավակայան պատրաստ չէ ընդունել ու չի ընդունի»,- ասել է Սալվինին:
Աղբյուրը հայտնում է, որ նման հայտարարություն նա արել էր այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են ուղիղ չվերթով Իտալիա ուղարկել այն փախստականներին, որոնք Իտալիայի տարածքով Գերմանիա էին մուտք գործել:
10:27 12.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին10:06 12.05.2025
«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը ՔաջարանումՍյունիքի մարզի Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով և ազատ հարցուպատասխանով։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։ Հանդիպումն իր բանախոսությամբ բացեց Շարժման ղեկավար Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Շարժման գաղափարական հիմքերին և որոշ խմբերի կողմից դրա հանդեպ դեռևս առկա կասկածամտությանը։ «Բայց […] ...
10:00 12.05.2025
Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքովԳազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Պաղեստինի անկլավի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի շենքին։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 փախստական, այդ թվում՝ երեխաներ: Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ […] ...
09:57 12.05.2025
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ ...
09:50 12.05.2025
Ռուբիո. Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի առաջնահերթությունը կրակի անհապաղ դադարեցումն էԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունը ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում անհապաղ զինադադարն է և ռազմական գործողությունների դադարեցումը։ Այս մասին կիրակի օրը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետքարտուղարը կրկնել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ. մեր առաջնահերթությունը մնում է ռազմական գործողությունների դադարեցումը և անհապաղ զինադադարի ձեռքբերումը», […] ...
09:31 12.05.2025
Պաղեստինի փոխնախագահ. Միայն ԱՄՆ-ը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմըՄիացյալ Նահանգները միակ կողմն է, որը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում։ Al Arabiya հեռուստաալիքին նման կարծիք է հայտնել Պաղեստինի փոխնախագահ Հուսեյն Շեյխը։ «ԱՄՆ-ը միակ կողմն է, որը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նույնպես համարձակ քայլեր կձեռնարկի, որոնք կհանգեցնեն պատերազմի […] ...
09:20 12.05.2025
AFP. Նիգերիայում հրազենային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդՆիգերիայի կենտրոնական Բենուե նահանգում զինված հարձակումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչին։ Գործակալության տվյալներով՝ դրանք առանձին միջադեպեր են, որոնք տեղի են ունեցել շաբաթ օրը չորս գյուղերում։ «Տեղական հաղորդագրությունները հաստատում են, որ առնվազն 23 մարդ է զոհվել տարբեր հարձակումների հետևանքով»,- ասել է տեղի Կարմիր խաչի ներկայացուցիչ Էնթոնի […] ...