21:15 08.10.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 5-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 83 դեպք։
Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 27, ծեծի և խարդախության 9-ական, անձնական ունեցվածքի գողության 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի 3-ական, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և պաշտոնեական լիազորություններն անցնելու 2-ական, սպանության, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, սպառնալիքի, անձի առևանգման, ապօրինի ծառահատման, շորթման, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, սառը զենքի հայտնաբերման, ընտանեկան բռնության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու և ապօրինի հողազավթման 1-ական դեպքեր:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման 3-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 21-ն՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
10:50 12.05.2025
Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:43 12.05.2025
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպքՄայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային […] ...
10:35 12.05.2025
Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 13-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ղազարավան, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում Օհանավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:27 12.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․76 դրամ: ...
10:06 12.05.2025
«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը ՔաջարանումՍյունիքի մարզի Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով և ազատ հարցուպատասխանով։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։ Հանդիպումն իր բանախոսությամբ բացեց Շարժման ղեկավար Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Շարժման գաղափարական հիմքերին և որոշ խմբերի կողմից դրա հանդեպ դեռևս առկա կասկածամտությանը։ «Բայց […] ...
10:00 12.05.2025
Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքովԳազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Պաղեստինի անկլավի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի շենքին։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 փախստական, այդ թվում՝ երեխաներ: Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ […] ...