Արցախցի մարզիկները Սոչիում թեքվոնդոյի միջազգային մրցաշարում մեդալներ են նվաճել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

Արցախցի մարզիկները Սոչիում թեքվոնդոյի միջազգային մրցաշարում մեդալներ են նվաճել

19:09 08.10.2018

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացված «Սևծովյան գավաթ 2018» թեքվոնդոյի միջազգային մրցաշարում արցախցի մարզիկ Անդրեյ Բեգլարյանը 45 կգ քաշային կարգում գրավել է առաջին մրցանակային տեղը: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

Հանրապետական մարզադպրոցի թեքվոնդոյի մարզիչ Արա Մկրտչյանը այս կապակցությամբ ասել է, որ թիմի արցախցի այլ սաներ 37 կգ քաշային կարգում Գրիշա Կարապետյանը, 49 կգ քաշային կարգում Իսլամ Տալկանչիևը, 57 կգ քաշային կարգում Իգոր Կարապետյանը, 62 կգ քաշային կարգում՝ Էդգար Գևորգյանը և 53 կգ քաշային կարգում Արսեն Աղաբալյանը գրավել են երկրորդ, իսկ 63 կգ քաշային կարգում Արթուր Պետրոսյանը՝ երրորդ մրցանակային տեղեր:

Նրա խոսքերով՝ մրցանակային տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:

«Միջազգային մրցաշարին Արցախից, ընդհանուր առմամբ, մասնակցել է 13 մարզիկ: Մասնակիցներ կային նաև Ուզբեկստանից, Բելառուսից և Ռուսաստանի տարբեր շրջաններից»,- ավելացրել է Ա. Մկրտչյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:35 12.05.2025

Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 13-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ղազարավան, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում Օհանավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

10:27 12.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․76 դրամ: ...

«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը Քաջարանում

10:06 12.05.2025

«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը Քաջարանում

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով և ազատ հարցուպատասխանով։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։ Հանդիպումն իր բանախոսությամբ բացեց Շարժման ղեկավար Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Շարժման գաղափարական հիմքերին և որոշ խմբերի կողմից դրա հանդեպ դեռևս առկա կասկածամտությանը։ «Բայց […] ...

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

10:00 12.05.2025

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Պաղեստինի անկլավի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի շենքին։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 փախստական, այդ թվում՝ երեխաներ: Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ […] ...

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

09:57 12.05.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ ...

Ռուբիո. Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի առաջնահերթությունը կրակի անհապաղ դադարեցումն է

09:50 12.05.2025

Ռուբիո. Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի առաջնահերթությունը կրակի անհապաղ դադարեցումն է

ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունը ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում անհապաղ զինադադարն է և ռազմական գործողությունների դադարեցումը։ Այս մասին կիրակի օրը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետքարտուղարը կրկնել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ. մեր առաջնահերթությունը մնում է ռազմական գործողությունների դադարեցումը և անհապաղ զինադադարի ձեռքբերումը», […] ...

BACK_TO_TOP