11:50 09.10.2018
Առափիի գյուղամիջյան գլխավոր՝ 1 կմ 200 մետրանոց ճանապարհը հիմնանորոգվում է, սակայն դրա երկարակեցությունը ոչ այնքան որակյալ շինարարությունից է կախված, որքան սողանքների ակտիվացումից: Գրունտային ճանապարհը, որի համար ճանապարհը տարեկան մեկ կամ երկու անգամ հարթեցնելը շքեղություն էր, հիմա ասֆալտապատվում է: Դա սուբվենցիոն պետական ծրագրի արդյունք է:
Առափիի գյուղապետարանը ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը ներկայացրել էր կառավարությանը, գործադիրն էլ համաձայնել էր համաֆինանսավորել, եթե անհրաժեշտ գումարի մեծ մասը գյուղապետարանը հատկացներ: Գրունտային ճանապարհը հիմնանորոգվում է կառավարության և գյուղապետարանի համատեղ՝ 40/60 տոկոս հարաբերակցությամբ ֆինանսավորման պայմաններում, իսկ նոր ասֆալտը սողանքից պաշտպանելու գործն ամբողջությամբ գյուղապետարանի վրա է թողնված:
Գյուղը սողանքային ակտիվ գոտում է, ու հիմնանորոգվող ճանապարհի երկու կողմում գտնվող տները վթարային են դարձել:
Սա նշանակում է, որ ճանապարհն էլ սողանքներից ապահովագրված չէ: Առափիում սողանքների առաջացման պատճառը ստորգետնյա ջրերն են: Սա փաստեցին ճապոնացի մասնագետների ուսումնասիրությունները: Անցած տարի դրենաժային համակարգ կառուցվեց, հիմա ջուրը սողանքային սարի տակից դուրս է գալիս, որի հետևանքով նստվածքներ առաջացնում: Որպեսզի դրենաժով հեռացվող ջուրը գյուղամեջ չհասներ, կոյուղի էր անցկացվել, բայց սա նոր ասֆալտը ապահովագրելու համար քիչ է: Սողանքը, ջրից բացի, ամեն տարի հող ու կավ է իր հետ բերում: Նորից ներդրումներ են պահանջվում սա առանձին ճանապարհով հեռացնելու համար :
«Սարերից անձրևային սեզոնին իջնում է ավազ, հող, քար: Սարի վրա նաև գյուղի գերեզմաններն են, ծաղիկներ ու պսակներ է ջուրն իր հետ բերում: Դա կլցվի ասֆալտի վրա և մեր աշխատանքը ջուրը կլցվի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Առափիի գյուղապետարանի մասնագետ Սիլվարդ Այվազյանը:
Հիմնանորոգվող ճանապարհի երկայնքով՝ ճանապարհի ու սողանքային հատվածի մեջտեղում ջրահեռացման հողե առվակներ են փորել: Սա ժամանակավոր լուծում է, այստեղով են սելավաջրերը հեռացվելու, մինչև գյուղապետարանը գումարներ հայթայթի տաշտակներ տեղադրելու համար:
Հաշվարկել են, որ 12 մլն դրամ կպահանջվի ջրահեռացման համակարգ անցկացնելու համար, այլապես ճանապարհը, որի վրա 55 մլն է ծախսվելու, երկար կյանք չի ունենա:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...