13:41 09.10.2018
Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայի արտաքին գործերի պետքարտուղար Վիկտոր Դիմովսկիի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների միջև օրակարգը հարստացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՖՄԿ նախարարական համաժողովի և 17-րդ գագաթնաժողովի կազմակերպչական և օրակարգային հարցերի շուրջ: Այդ համատեքստում պետքարտուղար Դիմովկսին գոհունակություն հայտնեց միջոցառումների կազմակերպվածության բարձր մակարդակի առնչությամբ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ որպես բազմակողմ և երկկողմ ձևաչափերով կապերի առավել զարգացման արդյունավետ հարթակ:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ անդրադառնալով նոր կառավարության ծրագրի առաջնահերթություններին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա իրականացվող բարեփոխումների գործընթացին:
Զոհրաբ Մնացականյանը և Վիկտոր Դիմովսկին մտքեր փոխանակեցին կովկասյան և բալկանյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:
15:30 12.05.2025
Հայաստանի գավաթի եզրափակչի մրցավարական անձնակազմը15:30 12.05.2025
Համայնքային ոստիկաններն ու պարեկները գողության դեպք են բացահայտել15:25 12.05.2025
Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակըՄայիսի 9-ի գիշերը՝ ժամը 1.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 12-րդ նրբանցքում ինչ-որ բան է այրվում, և խնդրել է շտապ ոստիկաններ մոտենան: Այնթապ մեկնած Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ համագյուղացիներին սպանելու նպատակով նրանց վագոն-տնակը բենզինով փորձել է հրկիզել 47-ամյա տղամարդը: 47-ամյա այնթապցին […] ...
15:18 12.05.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ավտոմքենայից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, ատրճանակեր, հրացաններ և փամփշտակալներ։ Ոչ օրինական ճանապարհով ծխախոտների, շարժիչի յուղի, դիզելային վառելիքի ներկրման փորձերը կանխվել են։ Քաղաքացու ուղեբեռում եղել է չհայտարարագրված ձեռքի ժամացույց` «Cartier» գրառմամբ։ Մաքսային ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենայի չհայտարարագրված լեդ լամպեր։ Օդային ճանապարհով ՀՀ են տեղափոխել […] ...
15:12 12.05.2025
Հրդեհ Կարենիս գյուղումՄայիսի 12-ին, ժամը 09:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից տաղավարի տանիքում և տան խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, […] ...
15:05 12.05.2025
Կայացել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովը ձևավորվել ԿԳՄՍ նախարարի հրամանով: Հոբելյանական միջոցառումները կազմակերպելու […] ...
14:57 12.05.2025
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալՀրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ․ «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին` հայտնելով, որ լրագրող Լիլիթ Աղեկյանը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, և ինքը չի կարողանում տվյալ վարույթով ներգրավվել որպես փաստաբան, ինչպես նաև տեսակցել Լիլիթ Աղեկյանին։ Պաշտպանի […] ...