16:43 09.10.2018
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Shantnews.am-ի հետ զրույցում հայտնել է, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարող հայտարարությանն ու ստորագրահավաքին միանալու հարց իրենց կուսակցության ներսում չի քննարկվում:
«Կարծում եմ՝ փոխվստահությունն ավելի կարևոր է: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետը պիտի պայմանավորված լինի այն քաղաքական համաձայնություններով, պայմանավորվածություններով, որոնք ամրագրված են կառավարության գործունեության ծրագրում: Քանի դեռ այդ քայլերն ու գործողությունները չեն կատարվել, ժամկետների մասին խոսելը ճիշտ չէ: Այն հիմնավորումներն ու փաստարկները, որ մենք լսել ենք, մեզ համար համոզիչ չեն»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք նրանց որոշման վրա ազդեցություն չունի օրեր առաջ Ազգային ժողովի շենքի դիմաց բազմամարդ հավաքը, Համբարձումյանը պատասխանեց.
«Ժողովրդի կամք ասելով՝ մենք որոշակի շահարկումների տեղ ենք բացում, որովհետև եթե ժողովրդի կամքի մասին ենք խոսում, նրա կամքի արտահայտության ամենալավ ձևը հանրաքվեն է: Նույն տրամաբանությամբ հրապարակում վարչապետը կարող էր հնչեցնել այլ ժամկետ, օրինակ, նոյեմբեր կամ հունվար, և դա շատ հանգիստ կարող էր դառնալ ժողովրդի կարծիքը»:
Արսեն Համբարձումյանի խոսքերով՝ մի շարք պատճառներ կան, որոնք անհնարին են դարձնում դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
«Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելը բազմաթիվ անպատեհություններ է ստեղծել: Օրինակ՝ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու պարագայում ինչքանո՞վ է իրատեսական Ընտրական օրենսգրքի բարեփոխում կատարելը, որքանո՞վ է իրատեսական պայմաններ ապահովելը տարբեր քաղաքական ուժերի համար՝ մրցակցային ընտրություններ ունենալու համար, որքանո՞վ է հարմար ժամկետը՝ նկատի ունենալով, որ ձմռան ամիս է, նպատակահարմար չէ քարոզարշավի համար: Եթե դեկտեմբերին մենք անում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նշանակում է՝ հերթական ԱԺ ընտրությունների ցիկլը փոխելու ենք, հերթական ընտրությունները հետագա տարիներին կկատարվեն էլի դեկտեմբերին, իսկ դա բյուջետային գործընթացի, նոր կառավարության ձևավորման հետ կապված բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու»,- ասաց նա:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք հաստատուն կմնան իրենց դիրքորոշման մեջ, քանի դեռ նշված հիմնավորումներին համոզիչ հակափաստարկներ չեն բերվել:
«Մենք ուզում ենք սեղանին տեսնել այն ժամանակացույցը, թե ինչպես է հնարավոր մինչև դեկտեմբեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ կատարել: Եթե համոզիչ ժամանակացույց կներկայացվի, մենք որևէ անպատեհություն չունենք դրա հետ կապված: Մեզ համար կոնկրետ ամսաթիվը խնդիր չի»,- ասաց նա:
15:58 27.06.2025
«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության H խմբից 1/8 եզրափակիչ դուրս են եկել Մադրիդի «Ռեալն» ու Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը»: Վերջին՝ երրորդ տուրում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել է ավստրիական «Զալցբուրգին»: Ալոնսոյի թիմից դարպասի գրավմամբ աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Գոնսալո Գարսիան: «Ալ Հիլալն» էլ 2 անպատասխան գնդակ է ուղարկել մեքսիկական «Պաչուկայի» դարպասը: «Ռեալն» առաջին տեղն […] ...
15:43 27.06.2025
Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել էՀունիսի 18-ի գիշերը՝ ժամը 2․55-ին, ոստիկանության օպերատիվ կառվարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտ օտարերկրացի մի տղամարդ ուժի գործադրմամբ հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի: Պայուսակում եղել են իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բանալիներն ու «Այֆոն» բջջային հեռախոս։ Որոշ ժամանակ անց տուժողը նկատել է, որ Կիևյան փողոցում կայանված ավտոմեքենան չկա։ […] ...
15:40 27.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտեՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը: Ավելիվաղ ԱԱԾ-ից հայտնել էին․ «Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի […] ...
15:35 27.06.2025
Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետումՀամայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ԱԱԾ Սահմանապահ զորքերի ծառայողների հետ, հունիսի 25-ին՝ ժամը 21։05-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և ձերբակալել են պատժի չկրած մասն ի կատար ածելու՝ դատարանի որոշումից խուսափելու համար հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի. խափանման միջոցը՝ կալանք: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: ...
15:27 27.06.2025
Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըՀանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստը բացել է նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հանդես գալով ողջույնի […] ...
15:20 27.06.2025
Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 26-ին՝ ժամը 6․30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում վրաերթի է ենթարկել 58-ամյա Արմենուհի Ս.-ին: Նա մարմնական մնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...