Երևի զգացին, որ անիմաստ է պայքարել և լքում են նավը. Արամ Մանուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Երևի զգացին, որ անիմաստ է պայքարել և լքում են նավը. Արամ Մանուկյան

18:35 09.10.2018

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հուշագիր ստորագրեցին, որով ԲՀԿ-ն պարտավորվում է Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրել և որևէ թեկնածուի չաջակցել:

Այսօր ՀՀԿ խմբակցության անդամ և անկախ որոշ պատգամավորներ հայտարարությամբ հանդես եկան, որով հայտնեցին, որ պաշտպանում են վարչապետի` արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու դիրքորոշումը: ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական վիճակին, խոսելով ՀՀԿ-ական տարբեր պատգամավորների` վարչապետին աջակցելու մասին հայտարարությունների մասին, հետևյալ գնահատականը տվեց.

«Ժողովուրդը շատ լավ տերմին է գտել, «Ֆեյսբուքը» պայթում է այդ բառից, «քաջալերվել են» և անցել ժողովրդի կողմը: Երևի զգացին, որ անիմաստ է պայքարել և լքում են նավը, գիտեք, բոլոր անցնողներն էլ ինչ-որ չափով խոցելի մարդիկ են, խոցելի մարդիկ են միշտ փոփոխությունների գնում, բայց մեծ հաշվով պրոցեսը համարում եմ դրական, որովհետև շահում է ժողովուրդը, հանգստությունը, կանխատեսելիությունը:

Այդ առումով ես գոհ եմ ընդհանուր երևույթից: Այդ մարդկանց չեմ գնահատում, բայց իրենց արարքը օգնում է հեղափոխությունը մինչև վերջ իրականացնել և արտահերթ ընտրություններ անցկացնել: Դա ինձ համար կարևոր է, հիմնական խնդիրը արտահերթ ընտրությունների անցկացումն է»:

Դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ մեկ օրում կարծեք իրավիճակ ու հռետորաբանություն փոխվեց, ի՞նչ որոշիչ գործոններ կարող էին դեր խաղալ այս հարցում, Մանուկյանը պատասխանեց, որ այս ընթացքում երկու որոշիչ օրեր են եղել՝ մեկը սեպտեմբերի 23-ն էր, երբ իշխող քաղաքական ուժը 81 տոկոս քվե ստացավ և դա խորհելու տեղիք տվեց մյուսներին, իսկ երկրորդը հոկտեմբերի 2-ին մեկ ժամում 50 հազար հավաքված մարդու գործոնն էր: Սրանք, ըստ Մանուկյանի, շատ լուրջ գործոններ են, որոնք մտածել են տալիս մարդկանց, առավել ևս` այն մարդկանց, որոնք բիզնեսներ ունեն, սեփականություն, կրիմինալի մեջ են թաղված:

«Նրանք խոցելի են, խոցելի մարդկանց հեշտ է մտքափոխ անել, բանակ փոխելու կամ դիրքեր փոխելու առաջարկ անել, իրենք ընդունում են: Մի պահ էլ կա, երբ տեսնում են` վճռորոշ են դառնում այդ փոփոխությունները, արդեն վազք է սկսվում` ով ավելի շուտ կլքի նավը, բայց կրկնում եմ` այս պահին այդ մարդկանց` գողերի, հանցագործների ճակատագիրը, ոնց որ միշտ, ինձ չի հետաքրքրել, այլ հետաքրքրում է երկրի կայունությունը, կանխատեսելիությունը:

Մեր երկիրը վտանգներով լեցուն է, արտաքին վտանգներով լեցուն ենք, մեզ կայունություն ու խաղաղություն է պետք, դրան գումարած` եթե ժողովրդավարության հույս է առաջացել, կարևորը դա է: Ես մտածում եմ ոչ թե այս պահի, այլ առավել երկար ժամանակի համար, երկրի կայունության համար, որն ինձ համար մեծագույն արժեք է: Մնացածները փոքր-փոքր էլեմենտներ են»,- ասաց նա:

Հարցին` անակնկալներ կլինե՞ն, կարո՞ղ է ՀՀԿ-ն վերջին պահին վարչապետի թեկնածու առաջադրել, ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ բացառում է դա:

«Իրենք արդեն ջարդված են, իսկապես, լրիվ ջարդված են, նույնիսկ այդ մի քանի պաշտպանողների ելույթներում էլ թևաթափ վիճակ է, ակնհայտ է, որ արդեն իրենք հանձնվել են, լրիվ ընկրկել են, տեղի են տվել: Որևէ բարդություն չկա խնդիրը մինչև վերջ հանգիստ լուծելու. խնդիր ասվածը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, երկրի հանգիստ վիճակը, դա է ինձ համար արժեքը, ինչի համար երկար պայքարել ենք: Դա հույս կբերի, որ և մարտի մեկը կբացահայտվի ամբողջությամբ, և ներդրումներ կլինեն, և յոթ միլիարդ դոլարանոց պարտքը կփակվի, դրանից հետո նոր կարելի է անցնել երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրների լուծմանը»,- նշեց Մանուկյանը:

Հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է ՀԱԿ-ը կայանալիք խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցի, կուսակցության փոխնախագահը դժվարացավ պատասխանել, ասաց, որ նման քննարկում չունեն, դեռ չեն անցել այդ փուլին, և իրենց համար կարևորն ընտրությունների որոշում կայացնելն է:

Արամ Մանուկյանին հիշեցրինք` դեկտեմբերին արտահերթ ընտրություններն անցկացնելու որոշմանը դեմ արտահայտվելիս որպես փաստարկ նշում էին, որ արտախորհրդարանական քաղաքական ուժերը չեն հասցնի պատրաստվել, կլինեն անհավասար պայմաններ, ապա հետաքրքրվեցինք` իրենք կհասցնե՞ն նախապատրաստվել:

«Մեզ համար երևի թե ամենաանհարմարն է, որովհետև ո՛չ հեռուստատեսություն ունենք, ո՛չ խորհրդարանական ամբիոն, խոսափող, բայց կապ չունի: Քանի որ մեր ուզածն այն է, որ խորհրդարանական ընտրությունները շուտ լինեն, դա մեզ համար արժեք է, մենք դրանով գոհ ենք: Ես չեմ դժգոհում, որ կարող է դժվարություններ լինեն, խնդիր չկա, մենք կմասնակցենք, որովհետև ազատ ընտրություններին չմասնակցելը չի հասկացվի: Մենք կմասնակցենք անշուշտ»,- պատասխանեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

17:00 27.06.2025

Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր: Ստորագրվել են երրորդ երկրների հետ հետագա փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտե

16:52 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտե

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով Էջմիածնից շարժվում է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե: Նրա աջակիցները փակել էին ճանապարհը և թույլ չտվեցին նրան ՔԿ ներկայանալ ավտոմեքենայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև շարժվելը Աջապահյանը ելույթ էր ունեցել իր աջակիցների առջև՝ հայտնելով, որ պատրաստ է գնալ ՔԿ՝ փաստաբանի ուղեկցությամբ։ «Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու և […] ...

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

16:45 27.06.2025

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում և G խմբում 9 միավորով գրավել առաջին տեղը: Գվարդիոլայի թիմը խմբային փուլի վերջին տուրում 5-2 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», որը 6 միավորով երկրորդն է ու ևս փլեյ-օֆֆում է: Անգլիական թիմից գոլ են խփել Ժերեմի Դոկուն, Էռլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը և Սավինյոն: Թուրինյան […] ...

Այնթապում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

16:37 27.06.2025

Այնթապում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Երեմ Մովսիսյանին պատկանող մսամթերքի (մոժոժ) արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) արտադրական գործունեությունը: Արգելանքի համար հիմք են ծառայել Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս արտադրամասում արձանագրված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումները, այն է՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, […] ...

Քրեական ոստիկանները բացահայտել են Մուշավան թաղամասում կատարված ավազակության դեպքը

16:30 27.06.2025

Քրեական ոստիկանները բացահայտել են Մուշավան թաղամասում կատարված ավազակության դեպքը

Հունիսի 24-ին՝ ժամը 4․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից մեկնած օպերատիվ խմբին 86-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ դիմակավորված 4 անձ ապօրինի մուտք են գործել իր տուն, նրանցից մեկը դանակով հարձակվել է վրան, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ […] ...

Հոլանդը գերազանցել է Մեսսիին, Ռոնալդուին ու Մբապեին

16:22 27.06.2025

Հոլանդը գերազանցել է Մեսսիին, Ռոնալդուին ու Մբապեին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի «Յուվենտուսի» հետ խաղում հերթական անգամ աչքի ընկնելով գոլով նոր ցուցանիշ է գրանցել: ESPN-ի տվյալներով 24-ամյա ֆուտբոլիստը խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 300-րդ գոլը՝ հասնելով այդ ցուցանիշին շատ ավելի արագ, քան Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Կիլիան Մբապեն: Նորվեգացին 300 գոլ է խփել անցկացնելով […] ...

BACK_TO_TOP