18:27 09.10.2018
Այսօր Երևանի ազատության հրապարակում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի ավանի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ ֆրանկոֆոն պաշտոնյաներ: Ելույթով հանդես է եկել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը:
«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ ներկա գտնվելու մի առանձնահատուկ ու խորհրդանշական իրադարձության: Այսօր պաշտոնապես բացվում է Ֆրանկոֆոնիայի ավանը՝ վայր, որը մեկ հարկի տակ է միավորում աշխարհի 5 մայրցամաքներից տասնյակ երկրների ներկայացուցիչների իրենց մշակութային բազմազանությամբ»,- ասել է Կամո Արեյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
15:12 12.05.2025
Հրդեհ Կարենիս գյուղումՄայիսի 12-ին, ժամը 09:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից տաղավարի տանիքում և տան խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, […] ...
15:05 12.05.2025
Կայացել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովը ձևավորվել ԿԳՄՍ նախարարի հրամանով: Հոբելյանական միջոցառումները կազմակերպելու […] ...
14:57 12.05.2025
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալՀրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ․ «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին` հայտնելով, որ լրագրող Լիլիթ Աղեկյանը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, և ինքը չի կարողանում տվյալ վարույթով ներգրավվել որպես փաստաբան, ինչպես նաև տեսակցել Լիլիթ Աղեկյանին։ Պաշտպանի […] ...
14:40 12.05.2025
Չինաստանի ԱԳ նախարարությունը ողջունում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերըՉինաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր նախաձեռնությունները, մասնավորապես՝ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների առաջարկը, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Այս մասին գրում է «Գլոբալ Թայմս»-ը։ «Մենք աջակցում ենք խաղաղության հասնելու բոլոր ջանքերը», – ասել է դիվանագետը։ Լին Ցզյանը […] ...
14:30 12.05.2025
Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը սույն թվականի մայիսի 12-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների հոգևոր տեսուչ՝ ազատելով Լուսարարապետի պաշտոնակատարի պարտականություններից: Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանը սույն թվականի մայիսի 12-ից նշանակվել է Մայր Աթոռ […] ...