19:53 09.10.2018
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ամփոփել է իր պաշտոնավարման տարիները:
«Հայաստանում, որը բաց է բիզնեսի համար, տեղ չկա կոռուպցիային: Պետք է լինի օրենքը, անկախ դատարաններ: Պետք է դիմակայել կոռուպցիայի մեջ ներգրավվելու ճնշումներին: Պետք է դա նկատելու դեպքում մատնացույց անել: Հայաստանում մարդիկ չեն ցանկանում անարդարացի ապրել, նրանք ցանկանում են, որ օրենքը լինի բոլորի համար: Ավագանու ընտրություններին մարդիկ գնահատեցին այս ընտրությունները որպես ազատ, արդարացի, հարգանքով լի, և կուսակցությունները շնորհավորեցին հաղթողին, սա շատ տպավորիչ էր: Հայաստանը պիտի ունենա ազատ մամուլ և քաղաքացիական հասարակություն, որը պիտի պաշտպանի իր հսկիչ գործառույթը: Ես քաղաքացիական հասարակության իմ գործընկերներին ասում եմ՝ մի՛ թուլացեք, զգո՛ն եղեք: Սա հատկապես կարևոր է անցմանը հաջորդող ժամանակաշրջանում: Հայաստանն այժմ անցումային շրջանում է և ձգտում է հաջողությունների: Մի վերջին ուղերձ եմ ուզում հստակեցնել, որ Միացյալ Նահանգները ձեր կողքին է այդ ուղևորության ընթացքում: Միացյալ Նահանգները եկող տարի կաջակցի Հայաստանին 26 միլիոնով, որը 20 միլիոնով ավելի է ի սկզբանե պահանջած գումարից»,- ասել է նա:
Նա նշել է, որ այս միջոցները կօգնեն քաղաքացիական հասարակության կայացման և կոռուպցիայի դեմ պայքարին:
Միլսի խոսքերով՝ այս միջոցները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին:
ԱՄՆ դեսպանը նշել է, որ, իր կարծիքով, Հայաստանը դարձել է ավելի լավ խաղացող միջազգային հարթակներում, դա վերաբերում է տարբեր միջազգային հարթակներում ծավալած գործունեությանը:
Միլսն ասել է, որ Հայաստանը իր ձայնը լսելի է դարձրել աշխարհում:
ՀՀ ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ Հայաստանը պիտի կարողանա միջազգային իրավունքները խախտող երկրներին իր ասելիքն ասել:
Նա նշել է, որ մի տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ Հայաստանում կարող էին նման քաղաքական փոփոխություններ լինել, սակայն այսօր սա իրականություն է:
16:45 27.06.2025
«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում և G խմբում 9 միավորով գրավել առաջին տեղը: Գվարդիոլայի թիմը խմբային փուլի վերջին տուրում 5-2 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», որը 6 միավորով երկրորդն է ու ևս փլեյ-օֆֆում է: Անգլիական թիմից գոլ են խփել Ժերեմի Դոկուն, Էռլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը և Սավինյոն: Թուրինյան […] ...
16:30 27.06.2025
Քրեական ոստիկանները բացահայտել են Մուշավան թաղամասում կատարված ավազակության դեպքըՀունիսի 24-ին՝ ժամը 4․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից մեկնած օպերատիվ խմբին 86-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ դիմակավորված 4 անձ ապօրինի մուտք են գործել իր տուն, նրանցից մեկը դանակով հարձակվել է վրան, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ […] ...
16:22 27.06.2025
Հոլանդը գերազանցել է Մեսսիին, Ռոնալդուին ու Մբապեին«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի «Յուվենտուսի» հետ խաղում հերթական անգամ աչքի ընկնելով գոլով նոր ցուցանիշ է գրանցել: ESPN-ի տվյալներով 24-ամյա ֆուտբոլիստը խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 300-րդ գոլը՝ հասնելով այդ ցուցանիշին շատ ավելի արագ, քան Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Կիլիան Մբապեն: Նորվեգացին 300 գոլ է խփել անցկացնելով […] ...
16:15 27.06.2025
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են Իրանի դեմ ագրեսիանԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են հանրապետության դեմ «բացահայտ ագրեսիան»: «Ես իմ պարտքն եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք պատասխանատու կերպով դատապարտել են այս կոպիտ ագրեսիան։ ԵԱՏՄ այսօրվա գագաթնաժողովը նաև հիանալի հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհին փոխանցելու անդամ պետությունների կոլեկտիվ դիրքորոշումը, որոնք վճռականորեն դատապարտում են այս ագրեսիան […] ...
16:08 27.06.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին ԳեգինատինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Կարոլին Գեգինատին վերջին չորս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության և ՀՀ կառավարությանը ցուցաբերված աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային […] ...
15:58 27.06.2025
«Ռեալն» ու «Ալ Հիլալը» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության H խմբից 1/8 եզրափակիչ դուրս են եկել Մադրիդի «Ռեալն» ու Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը»: Վերջին՝ երրորդ տուրում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել է ավստրիական «Զալցբուրգին»: Ալոնսոյի թիմից դարպասի գրավմամբ աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Գոնսալո Գարսիան: «Ալ Հիլալն» էլ 2 անպատասխան գնդակ է ուղարկել մեքսիկական «Պաչուկայի» դարպասը: «Ռեալն» առաջին տեղն […] ...