19:30 09.10.2018
Հայաստանում առողջապահության ծախսերը պետական միջոցներով հնարավոր չէ փակել, ինչի համար պետք է ներդրվի նոր համակարգ, որն էլ կարող է լինել առողջապահության ապահովագրությունը։ Առողջապահության թանկ գների մասին բողոքներին ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանելիս այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Երկրի զարգացմանը զուգընթաց ու մեր գործունեությանը զուգընթաց նոր ֆինանսավորման մեխանիզմներ պետք է ներդրվեն, որ գումարների հավաքագրման, այսինքն՝ նախապես հավաքագրման և հետո վճարման սիստեմը փոխվի։ Դա հենց նույն ապահովագրությունն է, երբ դու ամեն ամիս կվճարես փոքր գումարներ, բայց երբ քեզ կարիք կլինի շատ մեծ ծախս կատարել, այդ մեծ ծախսը այդ պահին դու չես կատարի, կվճարվի ապահովագրական ընկերության կողմից»,- նշեց Թորոսյանը։
Նախարարը մեջբերեց մի վիճակագրություն, ըստ որի՝ «գրպանից վճարումները» բոլոր վճարումների 80 տոկոսն են, և սա վատագույն ցուցանիշներից մեկն է, ինչի դեմ նախարարը մտադիր է պայքարել։ Երբ «գրպանից վճարումների» տոկոսը նվազի, մարդիկ, ըստ նախարարի, չեն զգա առողջապահական ծախսերի բեռը, մինչդեռ հիմա զգում են։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/487965098373356/
16:52 27.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտեՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով Էջմիածնից շարժվում է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե: Նրա աջակիցները փակել էին ճանապարհը և թույլ չտվեցին նրան ՔԿ ներկայանալ ավտոմեքենայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև շարժվելը Աջապահյանը ելույթ էր ունեցել իր աջակիցների առջև՝ հայտնելով, որ պատրաստ է գնալ ՔԿ՝ փաստաբանի ուղեկցությամբ։ «Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու և […] ...
16:45 27.06.2025
«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում և G խմբում 9 միավորով գրավել առաջին տեղը: Գվարդիոլայի թիմը խմբային փուլի վերջին տուրում 5-2 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», որը 6 միավորով երկրորդն է ու ևս փլեյ-օֆֆում է: Անգլիական թիմից գոլ են խփել Ժերեմի Դոկուն, Էռլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը և Սավինյոն: Թուրինյան […] ...
16:37 27.06.2025
Այնթապում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Երեմ Մովսիսյանին պատկանող մսամթերքի (մոժոժ) արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) արտադրական գործունեությունը: Արգելանքի համար հիմք են ծառայել Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս արտադրամասում արձանագրված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումները, այն է՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, […] ...
16:30 27.06.2025
Քրեական ոստիկանները բացահայտել են Մուշավան թաղամասում կատարված ավազակության դեպքըՀունիսի 24-ին՝ ժամը 4․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից մեկնած օպերատիվ խմբին 86-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ դիմակավորված 4 անձ ապօրինի մուտք են գործել իր տուն, նրանցից մեկը դանակով հարձակվել է վրան, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ […] ...
16:22 27.06.2025
Հոլանդը գերազանցել է Մեսսիին, Ռոնալդուին ու Մբապեին«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի «Յուվենտուսի» հետ խաղում հերթական անգամ աչքի ընկնելով գոլով նոր ցուցանիշ է գրանցել: ESPN-ի տվյալներով 24-ամյա ֆուտբոլիստը խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 300-րդ գոլը՝ հասնելով այդ ցուցանիշին շատ ավելի արագ, քան Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Կիլիան Մբապեն: Նորվեգացին 300 գոլ է խփել անցկացնելով […] ...
16:15 27.06.2025
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են Իրանի դեմ ագրեսիանԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին, որոնք դատապարտել են հանրապետության դեմ «բացահայտ ագրեսիան»: «Ես իմ պարտքն եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք պատասխանատու կերպով դատապարտել են այս կոպիտ ագրեսիան։ ԵԱՏՄ այսօրվա գագաթնաժողովը նաև հիանալի հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհին փոխանցելու անդամ պետությունների կոլեկտիվ դիրքորոշումը, որոնք վճռականորեն դատապարտում են այս ագրեսիան […] ...