16:48 26.04.2018
Ամերիկյան «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը գրել է.
Երբ ադրբեջանական բանակը գովազդային տեսահոլովակով ցուցադրում էր 2017 թ. սեպտեմբերի 18-22-ը անցկացված զորավարժությունների ժամանակ իր կիրառած զինատեսակները, դիտորդները նկատեցին չեխական արտադրության ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 18 կմ հեռահարություն ունեցող «Դանա» ինքնագնաց հաուբիցներ և 20 կմ հեռահարություն ունեցող Rm-70 հրթիռային կայանքներ:
Սկզբնական շրջանում հայտնի չէր, թե այդ զենքներն ինչպես էին հասել Բաքու՝ հաշվի առնելով, որ Չեխիայի Հանրապետությունը որևէ թույտվություն չէր տվել իր արտադրողներին նման զենք վաճառել Ադրբեջանին: Համաձայն Չեխիայի օրենսդրության՝ արտաքին գործերի, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները պետք է հաստատեն արդյունաբերության և առևտրի նախարարության առաջարկած զենքի վաճառքի վերաբերյալ դիմումները:
Միաժամանակ, Եվրամիությունը և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հանձնարարել են, որ իրենց անդամ երկրները զենք չմատակարարեն Ադրբեջանին և Հայաստանին՝ Արցախյան հակամարտության պատճառով:
Բացի դրանից, Ադրբեջանին զենքի վաճառքը կարող է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993 թվականի հուլիսի 29-ին ընդունված 853 բանաձևը, որը կոչ էր անում անդամ պետություններին «ձեռնպահ մնալ ցանկացած տեսակի զենք և զինամթերք մատակարարելուց, որոնք կարող են հանգեցնել հակամարտության խորացմանը և տարածքների շարունակական գրավմանը»: Արդեն մի քանի երկրներ խախտել են Անվտանգության խորհրդի այս բանաձևը, ներառյալ Իսրայելը, Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան և Պակիստանը:
Ի պատասխան, Չեխիայի պաշտպանության նախարարության խոսնակ Յան Պեյշեկը հայտարարել է, որ «Նախարարությունը չի հաստատել զենքի որևէ տեսակի արտահանում Ադրբեջան»: Մինչդեռ, Չեխիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Իրեն Վալենտովան Պրահայի Daily Monitor-ին ասել է, որ «թույլտվություն չի տրվել ռազմական տեխնիկայի արտահանմանը Ադրբեջան, իսկ 2016-2017 թթ. մերժվել են արդիականացված «Դանա Մ1» հաուբիցների և RM-70 հրթիռային կայանքների արտահանման որոշ արտոնություններ, և ԵՄ գործընկեր երկրներին տեղյակ են պահել այդ մերժման մասին»:
2016 թվականին «Ադրբեջանը Չեխիայի Հանրապետությունից գնել է մեկ միլիոն եվրո արժողությամբ ոչ մահացու զենք, որը երեք անգամ քիչ է երեք տարի առաջ ձեռք բերվածից», հաղորդում է Hospodarske Noviny թերթը:
Նախկինում, երբ Ադրբեջանը փորձել է զենք ներկրել Չեխիայից, նման ռազմական առաքումների համար թույլտվությունը մերժվել է:
Պրահայի Daily Monitor թերթը հաղորդել է, որ «Չեխիայի իշխանություններն ու գաղտնի ծառայությունները ուսումնասիրում են, թե ինչպես են չեխական զենքերը … հասել Կովկաս»:
Միևնույն ժամանակ, Slovak Spectator-ը 2018 թ. ապրիլի 17-ին բացահայտել է, որ «Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանը օգտագործվել է որպես տարանցիկ կետ՝ չեխական հրթիռային կայանքները և հաուբիցները մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան հասցնելու համար… Հաղորդվում է, որ զենքն արտադրվել է Czechoslovak Group Holding-ի կողմից, որի սեփականատերը չեխ գործարար Յարոսլավ Ստրնադն է, ըստ Չեխիայի հեռուստատեսության… Սլովակյան զենքի արտադրության MSM ընկերության աշխատակիցներից մեկը պատմել և նկարագրել է, թե ինչպես են հին զենքերը վերանորոգվել Սլովակիայի Տրենչին քաղաքում գտնվող իրենց գործարանում, իսկ հետո Իսրայելի միջոցով տեղափոխվել Ադրբեջան, հաղորդում է TASR-ն:
MSM ընկերության աշխատակիցը, Սլովակիայի TASR լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չեխական հեռուստաընկերության լրագրողներին ասել է․ «Ամբողջ գործընթացը սկսվում է «Դանա» տեսակի հին հաուբից բերելով, որն ընկերության կողմից մասերի է բաժանվում… Նոր սարքավորումները, ներառյալ նավիգացիոն, տեսախցային և կապի համակարգերն ուղարկվում էին Իսրայելից, հավելել է աշխատակիցը: Նա նաև տեղեկացրել է, որ իրենք պայմանագիր են ստորագրել 18 հաուբից և 15 հրթռիային կայանք այս տարի, և նույն քանակությամբ հաջորդ տարի մատակարարելու վերաբերյալ…» Ընկերությունը հաստատել է «Դանա Մ1» և RM-70 համակարգերի մատակարարումը Իսրայելին:
Slovak Spectator-ը «նույնիսկ արձանագրել է զենքի նման տեղափոխում տեսախցիկների միջոցով», որը հաստատում է զենքի առաքումը Իսրայել և այնտեղից մաքսանենգ ճանապարհով դեպի Ադրբեջան: «Մի հրթիռի տեղափոխումն իրականացվել է 2017 թ. դեկտեմբերի 27-ին Տրենչինից դեպի Բրատիսլավայի օդնավակայան, որտեղ այն տեղափոխվել է ադրբեջանական ավիաուղիներին պատկանող Silk Way ինքնաթիռով: Այնուհետև օդանավը մեկնել է Թել Ավիվ՝ Իսրայել, որտեղ գտնվում է «Էլբիթ» ընկերությունը, որը ներկայացված է որպես վերջնական սպառող: Աղբյուրը նաև պարզել է, որ ինքնաթիռը շարունակել է իր ճանապարհը դեպի Բաքու, Ադրբեջան: Իսրայելում ինքնաթիռից ոչինչ չի իջեցվել, այն միայն կանգ է առել՝ համոզվելու, որ փաստաթղթերը կարգին են»,- ասել է MSM-ի աշխատակիցը Չեխիայի հեռուստատեսությանը: «Ինքնաթիռն Իսրայելի օդանավակայնից ուղիղ թռիչք է կատարել դեպի Ադրբեջան»,- գրել է Slovak Spectator-ը:
Խորհուրդ կտայի Հայաստանի պաշտոնյաներին՝ անմիջապես բողոքներ ներկայացնել Չեխիայի, Սլովակիայի և Իսրայելի կառավարություններին՝ իրենց արտահանման դրույթները շրջանցելու, և ԵՄ, ԵԱՀԿ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ առաջարկած արգելքները խախտելու համար:
Եթե նման բողոքներ չներկայացվեն, ապա այս երեք և մի շարք այլ երկրներ կխրախուսվեն՝ ավելի մահաբեր զենքեր առաքելու Ադրբեջանին, որոնք կօգտագործվեն հայ զինվորներին և քաղաքացիական անձանց սպանելու ու վիրավորելու համար:
16:16 12.08.2025
Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին եղել է նաև […] ...
16:11 12.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
16:05 12.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքումԱյսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կայանել է իր ավտոմեքենան ու իջել: Հետո նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Տղամարդը փորձել է կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է […] ...
16:00 12.08.2025
Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱրմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...
15:55 12.08.2025
Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ ԶելենսկիՈւկրաինան, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, չպետք է թույլ տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին։ Ռուսական բանակը պատրաստվում է ոչ թե պատերազմը դադարեցնելուն, այլ նոր հարձակումների։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին Ուկրաինային և դիվանագիտությանը սատարող հայտարարություն ընդունելու համար: ԵՄ-ն Ուկրաինային սատարելու մասին […] ...
15:52 12.08.2025
Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին, ասվում է Կանադայի կառավարության հայտարարության մեջ։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Նահանգում հանդիպման ճշգրիտ վայրը դեռևս չի հայտարարվել […] ...