13:12 11.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովում իր ելույթը սկսեց` երախտագիտություն հայտնելով այս գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելու համար:
«Դուք լավ գիտեք, թե ձեր երկիրն ինչ տեղ է զբաղեցնում Ֆրանսիայի սրտում. Փարիզում, Լիոնում, Մարսելում և մի շարք այլ քաղաքներում «Հայաստան» անունն արտասանելն արդեն առաջացնում է սովորական դարձած քնքուշ զգացողություններ: Ֆրանսիայում հայ ազգի բոլոր ներկայացուցիչները` անկախ իրենց մասնագիտությունից՝ բանվոր, բժիշկ, կառավարության ներկայացուցիչներ, արվեստագետներ, բոլոր ֆրանսիացիները` անկախ իրենց մասնագիտությունից, մեծ ցավի մեջ են մեծագույն մարդու կորստից հետո, մի մարդու, ով ներկայացնում էր ֆրանսիական մշակույթը ողջ աշխարհում, և դա գիտենք բոլորս, դա գիտեն ամբողջ աշխարհում, մարդու, ով նեցուկն էր իր նախնիների հայրենի Հայաստանի` բոլոր այն իրավիճակներում, որտեղ հայտնվում էր հայ ժողովուրդը: Դեռ 1988 թ. երկրաշարժից հետո նա իր երկրի ու ժողովրդի կողքին էր, Ցեղասպանության ճանաչման հարցում մշտապես նեցուկ է եղել և իր ունեցած ու չունեցած հնարավորությունների սահմաններում նպաստել է Ցեղասպանության հարցի բարձրացմանը ողջ աշխարհում, նա իր ձայնը բարձրացրել է բոլոր հնարավոր հարթակներում` նաև ԼՂ հակամարտության հետ կապված»,- ասաց նա:
Ֆրանսիայի նախագահն ընդգծեց` մեր երգերը նման չեն միմյանց, տարբեր են նաև մեր պատմությունները, սակայն յուրաքանչյուրս անցել ենք պատմության`մեզ համար նախատեսված ճանապարհով, դիմակայելով յուրաքանչյուրիս համար նախատեսված մարտահրավերները: Մակրոնը նշեց` կիսում են այն բոլոր ցավերն ու վերքերը, որոնք հայ ժողովուրդը տարել է դարերի ընթացքում:
«Ձեր վերքերը, բարեբախտաբար, սկսում են լավանալ, ձեր լեզուն` հայերենը, ինքնատիպ, յուրահատուկ է և նման չէ ոչ մի այլ լեզվի: Դուք նաև ֆրանսախոս եք, պատահական չէ, որ հայ ժողովուրդն այդքան սիրում է ֆրանսերենը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեր այս ամուր ընտանիքը կրողն է խաղաղության, համերաշխության և բոլոր այլ արժեքների, որոնք միշտ եղել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հիմքում: Բոլոր լեզուներում այսօր մենք կանգնած ենք ընտրության առաջ` ընտրել չարիքն ու անհանդուրժողականությունը բնորոշող բառապաշա՞ր, թե՞ հակառակը: Մենք ցանկանում ենք ունենալ լեզու, որը կմերժի այս ամբողջ չարիքը ծնող երևույթը, կնպաստի միայն խաղաղությանն ու համերաշխությանը, ահա սա է և սա պետք է լինի ֆրանսերենի և ֆրանկոֆոնիայի առաքելությունը»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը Ֆրանսիայի անունից խոստովանեց` թեպետ պետք է լինել բոլոր այս բարձր արժեքների կրողը, սակայն ցավով է նշում` դեռ դրա կրողը չեն, մինչդեռ պետք է անել ամենը` առաջնահերթ արժեքների հաստատման ու ամրապնդման, խաղաղ համագործակցության և կրկին ու կրկին համերաշխ հասարակություն ունենալու, համերաշխության արժեքներով ու սկզբունքներով ապրելու համար. հենց դա է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հիմնադիր հայրերը դրել են այս կազմակերպության գործունեության հիմքում: Ըստ Մակրոնի` հաջորդ` 18-րդ գագաթնաժողովի կարգախոսն ու թեման արդեն կանխատեսված են, և միտումը նույնն է լինելու. կազմակերպությունը պետք է բոլոր ազգերի համերաշխ համագործակցության ու համակեցության գործում իր դերակատարությունն ունենա, մյուս կարևոր գործոնն, ըստ նրա, որ որդեգրվել է դեռ նախորդ գագաթնաժողովում, երիտասարդների դերակատարումն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործողությունների ու գործընթացների, նոր ռազմավարությունների մշակման գործում:
«Հենց երիտասարդներն են, որ պետք է իրենց նպաստն ու ավանդը դնեն Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, գենդերային անհավասարության, բարձր տեխնոլոգիաների զարգացման, բոլոր երեխաների և պատանիների կրթություն ստանալու իրավունքի իրացման գործում: Ֆրանսերենը միայն Ֆրանսիայինը չէ, միայն Ֆրանսիայում ու Կոնգոյում չէ, որ խոսում են ֆրանսերեն, այն պարզապես հաղորդակցման լեզու չէ, այս կազմակերպությունը շատ ավելի մեծ առաքելություն ունի իրականացնելու: Մեր կազմակերպությունը պետք է նպաստի բազմալեզվությանը, սա Ֆրանկոֆոնիայի նվաճման կամ վերանվաճման օրակարգն է: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն իր բազմաթիվ կառույցներով ստեղծելու է մի լեզու՝ ավելի ուժեղ, ավելի հզոր, մենք ստեղծարար լեզվի կրող ենք: Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ ծնվել և ապրել է Ալեքսանդր Դյուման և այլ մեծեր, մենք բազմամշակութայնության և բազմալեզվության տարածք ենք, այլ լեզուների հետ պայքարը և համատեղ գոյատևելու ջանքերն ավելի շատ պետք է տանեն համերաշխ գոյակցության: Ֆրանսերենը պետք է չմերժի թարգմանությունը, մենք պետք է գիտակցենք, որ փոխադարձ հարգանքի տարածքում ֆրանսերենը նպաստելու է կայունության հաստատմանը»,- նշեց Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը ելույթում հիշատակեց նաև ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին, որը մեծ ցանկություն ուներ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի այս օրերին լինել Հայաստանում:
«Արդեն 15 օր է, որ մեզ հետ չէ Շառլ Ազնավուրը: Մահվանից առաջ նա համերգային շրջագայությամբ Տոկիոյում էր, որը պետք է շարունակական լիներ, պետք է լիներ համաշխարհային շրջագայություն, այս օրերին էլ պետք է լիներ Հայաստանում և իր ներկայությամբ լցներ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության այս գագաթնաժողովը: Նա ներգաղթյալի ընտանիքից էր սերում, նրա մայրենի լեզուն հայերենն էր, բայց նա խոսում էր ֆրանսերեն` լինելով կատարյալ ֆրանսիացի, մնալով իր նախնիների լեզվի ու մշակույթի կրողը. դա հենց ֆրանսերենի ավանդն է գուցե: Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ հպարտ են սիրով, հպարտ են մեծ մարդկանցով, սա է Ֆրանսիան, և այս երկրի ներկայացուցիչն ու քաղաքացին, այս երկրի մշակույթի կրողն էր Շառլ Ազնավուրը: Ֆրանկոֆոնիան ուժասպառ և հոգնած մարդկանց տարածք չէ, հուսահատության տարածք չէ, սա մերժման և անհանդուրժողականության տարածք չէ, այն բոլոր առաքինությունների և շնորհների տարածքն է, կեցցե՛ Ֆրանկոֆոնիան»,- ելույթը եզրափակեց Ֆրանսիայի նախագահը:
23:59 12.05.2025
Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումըԱնկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:52 12.05.2025
Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարությունԵրբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...
23:47 12.05.2025
Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:39 12.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:28 12.05.2025
56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողինԵրեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...
23:16 12.05.2025
Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...