17:04 11.10.2018
Վերջ տալ բանակում զինվորների հանդեպ բռնությանը և հալածանքներին: Սա է գյումրեցի զոհված զինծառայող Գևորգ Հարոյանի հարազատների պահանջը, որն այսօր լրագրողներին է ներկայացրել Գևորգի մորեղբայրը։
Հիշեցնենք` Գևորգ Հարոյանը մահացել է հոկտեմբերի 1-ին։ Հարազատները ինքնասպանության վարկածը բացառում են և համոզված են, որ Գևորգի մահը զորամասում նրա նկատմամբ տեղի ունեցած բռնության հետևանք է:
Արմեն Բեգլարյանը քրոջ որդու՝ Գևորգ Հարոյանի մահվանը հաջորդած դեպքերի ժամանակագրությունը նախ՝ ներկայացրեց: Գևորգի մայրը Արցախ էր գնացել՝ որդուն տեսակցության, տղայի աչքի տակ կապտուկ էր նկատել ու որոշել պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Գևորգն այդ օրը թաքցրել էր կապտուկի իրական պատճառը: Հետո, ըստ Արմեն Բեգլարյանի, Գևորգն իրենց պատմել է, որ զորամասում իր նկատմամբ պարբերաբար բռնություն է կիրառվել, նվաստացումներ են եղել: Անգամ կոնկրետ սպայի անուն է տվել:
Ծնողները փորձել են միջամտել, բայց ըստ Արմենի, չեն կարողացել ստույգ տեղեկություն ստանալ, թե ինչ է կատարվում զորամասում: Հոկտեմբերի 1-ին արդեն Գևորգի մահվան լուրն են ստացել: Զինծառայողի մահվան պատճառների մասին, ըստ Գևորգի մորեղբոր, ի սկզբանե հակասական հայտարարություններ են արվել:
Կատարվածը սպանություն են համարում, իսկ թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, ըստ Արմեն Բեգլարյանի, իրենց դեռ հայտնի չէ:
«Եթե մարդը ուսադիրներ է կրել այդ զորամասում, ուրեմն այդ մարդը մեղավոր է: Ոչ մի ինֆորմացիա չենք կարող ասել՝ ոնց է եղել, ինչ է եղել, քննությունը շարունակվում է: Ինչո՞ւ, ո՞նց է եղել, չգիտենք: Միայն գիտենք, որ կռիվ է եղել»,- ասել է Արմեն Բեգլարյանը:
Զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել, կան ձերբակալվածներ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ձեռք են բերվել տվյալներ, որ Գևորգի նկատմամբ բռնություն է կիրառվել: Նման կասկածանքով ձերբակալվել են նույն զորամասի կրտսեր սերժանտը և վաշտի հրամանատարը։
Գևորգ Հարոյանի հարազատները պահանջում են արդար դատաքննություն, որպեսզի մեկ զորամասի օրինակով ուսումնասիրություններ կատարվեն բոլոր զորամասերում:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...