19:09 11.10.2018
ԱՄՆ-ն կարող է ավելի մեծ վնասներ հասցնել Չինաստանի տնտեսությանը, եթե այդ երկիրը վերջնական համաձայնության չգա առևտրային հարցերի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է RT-ն:
Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ իր երկիրն արդեն իսկ մեծ վնասներ է հասցրել Չինաստանի տնտեսությանը:
«Ես դեռ ավելին կարող եմ անել: Ես չեմ ուզում անել դա, բայց նրանք պետք է անցնեն բանակցային դաշտ»,- ասել է Թրամփը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ուժի մեջ են մտել Չինաստանի նկատմամբ ամերիկյան ամենաբարձր մաքսատուրքերը:
Ամերիկյան մաքսատուրքերի առաջին փաթեթն անդրադարձել էր Չինաստանից ներմուծվող 50 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքների վրա:
Այսպիսով, հուլիսից ի վեր մաքսատուրքերով հարկվում են 250 մլրդ դոլարի չինական ապրանքներ: Դա նշանակում է, որ մաքսավճարներն անդրադառնում են ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների կեսի վրա:
21:49 13.08.2025
Մակրոն. Թրամփը մտադիր է հասնել Ուկրաինայում հրադադարի Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինայում հրադադարի հասնել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ եվրոպացի առաջնորդների և Թրամփի հետ առցանց հանդիպումից հետո։ «ԱՄՆ նախագահի գլխավոր նպատակն Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հրադադար խնդրելն է», – ասել է Մակրոնը, որի ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X-ի էջում։ […] ...
21:38 13.08.2025
Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են ամառային զորակոչի ավարտական փուլի արդյունքներըՕգոստոսի 13-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը՝ մարզպետ Կարեն Սարգսյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։ Նիստին մասնակցեցին հանձնաժողովի բոլոր անդամները։ Քննարկվեցին 2025 թ. ամառային զորակոչի ավարտական փուլի արդյունքները, զորակոչի գործընթացում պետական գերատեսչությունների համագործակցությունը, ինչպես նաև կրթության հիմքով տարկետման ներկայացված գործերը։ Մարզպետը տվեց որոշ հանձնարարականներ՝ զորակոչի կազմակերպման գործընթացը առավել արդյունավետ իրականացնելու […] ...
21:22 13.08.2025
Արոնյանը երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը. Grand Chess TourՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը և այժմ կիսում է 2-3-րդ հորիզոնականները Ուեսլի Սոյի հետ: Առաջին խաղային օրը Արոնյանը 3 խաղում 3 հաղթանակ էր տարել: Երկրորդ օրը Արոնյանը երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի […] ...
21:14 13.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 26, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 21, 21ա շենքեր և հարակից ոչ […] ...
21:06 13.08.2025
Զելենսկի. Թրամփի հետ շփումների ժամանակ քննարկվել են տարածքային հարցերՈւկրաինայի տարածքներին վերաբերող հարցերը քննարկվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսների ժամանակ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շփումներից հետո։ «Մենք այսօր քննարկել ենք այս հարցերը։ Իհարկե, սրանք շատ բարդ հարցեր են», – ասել է նա։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կրկին նշել է, որ Ուկրաինայի Սահմանադրությունը թույլ չի տալիս խախտել […] ...