16:10 12.10.2018
Պարոն Բագրատյանը, մանիպուլյացիայի ենթարկելով վարչապետի կողմից հայտարարած ցուցանիշները, փորձում է մոլորեցնել հասարակությանը՝ սադրելով, որ ԿԲ-ն իր հետ մտնի երկխոսության մեջ: Նման հայտարարություն է արել այսօր SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը` անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից հոկտեմբերի 10-ին արված հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ անդրադառնալով բանկային ակտիվների, ավանդների ու վարկերի աճի ցուցանիշների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, կասկածի տակ էր դրել այդ ցուցանիշներն ու քննադատելով ներկայացրել իր հաշվարկները, թե այդ ցուցանիշները ինչպիսին պետք է լինեն, որպեսզի հնարավոր լինի հայտարարել, որ իրոք աճ է արձանագրվել:
Հարություն Բերբերյանը մեզ հետ զրույցում ընդգծել է, որ ԿԲ-ն վերջին անգամ է անդրադառնում նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արված հայտարարություններին ու սխալ մեկնաբանություններին, քանի որ համոզված է, որ այդ քայլով Բագրատյանը պարզապես փորձում է իր վրա ուշադրություն գրավել՝ հրապարակելով իրականությունից հեռու վերլուծություններ:
Բերբերյանը նաև հիշեցրել է, որ նույն Բագրատյանը վերջերս էլ հայտարարել է, որ իբր թե ԿԲ-ն արտարժույթ է վաճառել, այնինչ ուղիղ հակառակն է տեղի ունեցել ու այդ ցուցանիշները ընդգրկված են ԿԲ հաշվետվությունում:
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարը SHANTNEWS.am-ին է տրամադրել բանկային համակարգի կայուն և զարգացող ներկա իրավիճակը արտացոլող մի շարք տվյալներ:
Ըստ այդ ցուցանիշների՝ 2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ապրիլի 30-ի նկատմամբ բանկային համակարգի ակտիվները աճել են 10.5%-ով կամ 452.8 մլրդ դրամով (2017 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 5.2% կամ 204.1 մլրդ դրամ): 2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ապրիլի 30-ի նկատմամբ բանկային համակարգի վարկերն աճել են 7.0%-ով կամ 184.4 մլրդ դրամով (2017 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 0.5% կամ 12.6 մլրդ դրամ): 2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ապրիլի 30-ի նկատմամբ բանկային համակարգի ավանդները աճել են 9.2%-ով կամ 218.7 մլրդ դրամով (2017 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 4.8% կամ 106.8 մլրդ դրամ):
ԿԲ-ն նաև սխալ է համարում դրամային ավանդների հարցում նախկին վարչապետի հայտարարությունը՝ պնդելով, որ այդ մեթոդաբանությունը ընդունելի չէ, քանի որ հաշվարկներում ներառված չեն ավանդների գծով կուտակված տոկոսները:
Ըստ Բերբերյանի՝ որևէ մասնագիտական տրամաբանություն չունի նաև Բագրատյանի կողմից արված ակտիվների աճի հաշվարկը, քանի որ հաշվեկշռային ակտիվները հավասար են պարտավորությունների և կապիտալի հանրագումարին, և եթե նույնիսկ պարտավորությունները, որտեղ ներառված են նաև ավանդները, ավելանան 17.2%-ով, իսկ կապիտալը, ենթադրենք 3%-ով, ապա դա չի ենթադրում, որ ակտիվների աճը կազմում է այդ երկուսի հանրագումարը, ընդհակառակը՝ ակտիվների աճը ստացվում է փոքր 17.2%-ից:
ԿԲ-ից նաև վստահեցնում են, որ բանկի կողմից հրապարակած և տրամադրած տեղեկատվությունը ճշգրիտ է ու անհասկանալի են համարում առանձին մասնագետների կողմից տարածվող սխալ հաշվարկների միջոցով Կենտրոնական բանկին հեղինակազրկելու փորձերը:
«Կենտրոնական բանկի գործունեությունը գնահատվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից և Կենտրոնական բանկում իրականացվում է ամենամյա արտաքին աուդիտ»,- իր խոսքը եզրափակել է Հարություն Բերբերյանը:
15:36 03.05.2025
Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջՔարկոփ բնակավայրում ևս տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
15:24 03.05.2025
Հրդեհ Սևան քաղաքումՄայիսի 3-ին` ժամը 11:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն […] ...
15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...