Թուրքիայի սահմանը չի խանգարում «Էրեբունուց» կատարվող թռիչքներին. վստահեցնում է ռուսական ավիաբազայի հրամանատարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+36.09 oC

Թուրքիայի սահմանը չի խանգարում «Էրեբունուց» կատարվող թռիչքներին. վստահեցնում է ռուսական ավիաբազայի հրամանատարը

19:12 13.10.2018

«Էրեբունի» օդանավակայանը, որտեղ տեղակայված են Ռուսաստանի զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումն ու ռազմական ինքնաթիռները, շատ մոտ է գտնվում թուրքական սահմանին։ Սա որոշակիորեն բարդացնում է թռիչքները, բայց ոչ այնքան, որ խոչընդոտի։ Այս մասին այսօր ShantNews.am-ի հարցին պատասխանելիս ասաց ռուսական ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը։

Զինվորականը հայտարարեց, որ իրենց օդաչուների վարպետությունն ու ինքնաթիռների հնարավորությունը թույլ են տալիս խուսափել արգելված սահմանն անցնելուց։ Իսկ Երևանում թռիչքներն անցկացնելու տեսանկյունից գոհ են։

«Ե՛վ շատ պատվաբեր է, և՛ բավական դժվար է, որովհետև հասկանում եք՝ մենք թռիչքներ ենք կատարում ժամանակակից կործանիչներով, բարձր արագություններով, մեծ աղմուկով, և մենք ի վերջո զինծառայողներ ենք ուրիշ երկրում։ Եվ մենք հնարավորինս ապահովում ենք անվտանգությունը, փորձում ենք չաղմկել վաղ առավոտյան և չթռչել ուշ երեկոյան։ Երբեմն ստիպված ենք, բայց փորձում ենք նվազեցնել դա։ Այստեղ թռչելը հարմար է, պատվաբեր է ու հաճելի», – արդեն թռիչքներից հետո ShantNews.am-ի լրագրողին հայտնեց բազայի հրամանատարը։

Այսօր, հիշեցնենք, Երևանի Էրեբունի օդանավակայանում այսօր բաց դռների օր էր: Մարդիկ ծանոթանում էին այդտեղ գործող ռուսական բազայի ինքնաթիռներին, ուղղաթիռներին, զինամթերքին։ Երեխաները բարձրանում էին զինտեխնիկայի վրա ու լուսանկարվում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը հիշեցնում է անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները

19:07 16.07.2025

ՊԵԿ-ը հիշեցնում է անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման անվան տակ ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծման դեպքերը, հարկ է համարում քաղաքացիներին հիշեցնել անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից, ելնելով՝ […] ...

Կողբացի տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի որսորդական հրացանը

18:55 16.07.2025

Կողբացի տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի որսորդական հրացանը

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հերթական դեպքը գրանցվեց Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում: Հուլիսի 11-ին Կողբ գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-68» 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է […] ...

Փաշինյանի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ակտիվացրել է ՀՀ-ի հետ ԱՄՆ համագործակցելու հետաքրքրությունը

18:46 16.07.2025

Փաշինյանի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ակտիվացրել է ՀՀ-ի հետ ԱՄՆ համագործակցելու հետաքրքրությունը

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն այն գործոններից է, որն ակտիվացրել է Միացյալ Նահանգների հետաքրքրությունը՝ համագործակցելու Հայաստանի հետ։ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի դրույթների իրականացման գործընթացի մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան հուլիսի 16-ի մամուլի ասուլիսին այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ ուշադրությունը շատ ակտիվ է։ Մենք ողջունում ենք դա։ Մենք պարզապես […] ...

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն

18:38 16.07.2025

Նարեկ Մկրտչյանն այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների և տարեցների խնամքի յոթ հաստատություններ այսուհետ կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով, որոնք հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Տրանսպորտային միջոցների հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնիի հետ […] ...

44-ամյա գյումրեցու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

18:30 16.07.2025

44-ամյա գյումրեցու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 44-ամյա տղամարդը Ղուկասյան փողոցում գտնվող իր տան բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան բակում հայտնաբերվել է կանեփի 143 ցողուն։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

18:20 16.07.2025

Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի թիմի և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ, ինչպիսին է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ): 2026 թվականին Երևանը կհյուրընկալի COP 17-ը (ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով), քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն […] ...

BACK_TO_TOP