17:08 15.10.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ բանավեճ է սկսվել քաղաքագետ Մենուա Հարությունյանի և հոգեբան Սամվել Խուդոյոնի միջև, երբ քննարկման թեմա է դարձել Նիկոլ Փաշինյանի գործելաոճն ու այն հանգամանքը, թե որքանով պետք է վստահել վարչապետին:
Մենուա Հարությունյանը պնդում է, որ այս խորհրդարանը պետք չէր լուծարել, քանի որ այն լիգիտիմ խորհրդարան էր, և այդ լիգիտիմությունը ընդունել է նաև անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ հոգեբանի՝ խորհրդարանի լուծարումը իսկապես անհրաժեշտություն է, քանի որ խորհրդարանը պետք է արտացոլի այն իրական ուժերին, որոնք գոյություն ունեն:
«Այս հեղաշրջումը կատարվել էր արդար կառավարման համակարգի համար: Հին ուժերը չեն կարող ասել, որ մենք հիմա արդեն արդար կառավարում կարող ենք ապահովել, այսինքն՝ կոռուպցիան ու թալանը կվերացնենք, իսկ նոր ուժերից էլ չկա այն ուժը, որը, այսպես ասած, հակադրվի իր թափով»,- հավելել է հոգեբանը:
Ասվածին ի պատասխան՝ Մենուա Հարությունյանն ասել է, որ եթե այս խորհրդարանը լուծարվեց, մեկ տարի հետո հասարակությունը հիասթափվելու է նոր վարչապետից, քանի որ նա չի կարողանալու իր տված խոստումները կատարել:
«Գիտե՞ք՝ ինչու է Փաշինյանը շտապում խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անել, որովհետև շատ պարզ հասկանում է, որ հաջորդ տարի կարող է չունենալ այն վարկանիշը, որն ունի այսօր»,- հայտարարել է բանախոսը:
Հոգեբան Սամվել Խուդոյանը հակադարձել է նաև այս հարցում՝ հավելելով, որ եթե ապրիլ-մայիսին էլ լիներ, էլի նույն պատկերը կստացվեր՝ 5-10 տոկոս տարբերությամբ.
«Այսինքն՝ այդ ընթացքում էլ չի ձևավորվի ընդդիմություն»,- հավելել է հոգեբանը:
12:05 13.05.2025
Թրամփը վերջնագրի տեսքով է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ․ ՈւիթքոֆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներին՝ հակամարտությունը լուծելու համար։ Եթե դա տեղի չունենա, Վաշինգտոնը կհեռանա բանակցային գործընթացից։ Այս մասին հայտնել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ «Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին, որ եթե ուղիղ բանակցություններն արագ տեղի չունենան, Միացյալ Նահանգները կհեռանա այս հակամարտությունից։ Սա մեր պատերազմը չէ։ […] ...
11:57 13.05.2025
ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ, վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում […] ...
11:52 13.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 12-13-ըԲացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության և փաստաթղթի կեղծիքի, 3 դեպք՝ […] ...
11:45 13.05.2025
Ոստիկանության ուժերով ապահովվել է ուղեկցման հայտերի գրեթե 94%-ի կատարումը՝ շուրջ 29%-ով ավելի նախորդ ամիսների ցուցանիշիցՆԳ նախարարությունը, ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովումը համարելով առաջնահերթություն, շարունակում է ձեռնարկել գործուն քայլեր նրանց ուղեկցման հարցն ամբողջ ծավալով իրականացնելու համար։ Հաստիքային և տեխնիկական համալրման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև Ոստիկանության այլ ստորաբաժանումներից ծառայողների գործուղումների արդյունքում արդեն իսկ բարելավվել է ստացվող հայտերի կատարման ցուցանիշը։ Ձեռնարկված քայլերի արդյունքում՝ 2025 թվականի մարտի 6-ից սկսած Ոստիկանության ուժերով […] ...
11:38 13.05.2025
Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է․ Ավանեսյանն ընդունել է «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներին։ «Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է, այս դժվարին ճանապարհին շատ եմ կարևորում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը»,- ընդունելով «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներին` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս հիմնադրամի աջակցությամբ արյան չարորակ հիվանդություններ և սոլիդ ուռուցքներ ունեցող շուրջ 800 պացիենտ անվճար ստանում է […] ...