17:06 12.05.2025
Շրջանառության մեջ է դրվել մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն միտված օրենքների նախագծերի փաթեթ, որի հիմնական նպատակներն են զորակոչվողների թվի ավելացումը, զինծառայության գրավչության բարձրացումը, արտագաղթի կանխարգելումը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատումը, զորակոչից խուսափելու դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրումը, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացումը. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը՝ մայիսի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասնելով իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը:
Ներկայացնելով ոլորտում առկա իրավիճակն ու խնդիրները՝ պատգամավորը նշել է, որ վերլուծելով վերջին քսան տարիների զինծառայողների, զորակոչի ներկայացած, զորակոչից տարկետում ստացած, զորակոչից ազատված եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների թվերը՝ պարզ է դառնում, որ վերջնարդյունքում միայն 30-40 տոկոսն է զորակոչվում ծառայության: Նա նշել է, որ ծառայության ժամկետի երկար տեւողության, տարածաշրջանային անվտանգային միջավայրով եւ մի շարք այլ գործոններով պայմանավորված մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից մի շարք ճանապարհներով: Մասնավորապես, մինչեւ 18 տարեկան դառնալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից. 2020-2024 թվականների ընթացքում արական սեռի մինչեւ 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից: Հայկ Սարգսյանի խոսքով Հայաստանից մեկնում են բուժման, ուսման կամ այլ նպատակով եւ մինչեւ 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում: 2010-2024 թվականների ընթացքում ՔՕ 461-րդ (զորակոչից խուսափելու) հոդվածով հարուցված քրեական գործերից 2500 գործ կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Այսինքն՝ շուրջ 2500 քաղաքացի չի ծառայել եւ որեւէ պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ լրացած է եղել 37 տարին: Պատգամավորը նշել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացածների եւ ծառայությունից ազատվածների թվի ավելի քան 80 տոկոսն են կազմում առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն ու տարկետում ստացածները:
«Առաջարկվող փոփոխությունների մի մասը խստացնող է, եւ միտված է բարդացնելու ու սահմանափակելու ծառայությունից խուսափելու առկա ճանապարհները: Մյուս մասը խրախուսող է, միտված է բարձրացնելու ծառայության գրավչությունը»,- ասել է Հայկ Սարգսյանը՝ մանրամասն ներկայացնելով խստացնող եւ խրախուսող կարգավորումները:
Մասնավորապես, առաջարկվում է Կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ եւ որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության: Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքն առաջարկվում է 27-ից դարձնել 37: Մինչեւ 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային հիմքն առաջարկվում է դարձնել 15 միլիոն դրամ:
Ըստ առաջարկվող օրենսդրական նախաձեռնության՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետեւյալ երեք տարբերակներից որեւէ մեկը՝ ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովություն, ծառայել 6 ամիս եւ պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս եւ պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ:
Պատգամավորը պատասխանել է լրագրողների հարցերին:
21:36 12.05.2025
Ազատ Հովհաննիսյանը պարտություն է կրել21:36 12.05.2025
Ազատ Հովհաննիսյանը պարտություն է կրելՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը (21-6) Սան Դիեգոյում (ԱՄՆ) մենամարտել է մեքսիկացի Սեբաստիան Էրնանդեսի դեմ։ 10 ռաունդանոց պայքարից հետո երեք մրցավարներն էլ 98-91 հաշվով առավելությունը տվել են մեքսիկացուն, որն անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում (20-0): Հովհաննիսյանի համար սա երրորդ անընդմեջ պարտությունն է, նախորդ մենամարտերում նա պարտվել է մեքսիկացիներ Լուիս Ներիին (36-2) և Ալան Պիկասոյին (31-0-1): ...
21:26 12.05.2025
Գետարգելի եկեղեցու հարևանությամբ բախվել են «Լադա»-ն և «Opel»-ը․ կան վիրավորներՄայիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում Գետարգել գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Զոհրաբ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի և 54-ամյա Համլետ Հ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Զոհրաբ Գ․-ն, ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վոլոդյա Ռ․-ն տեղափոխվել են «Աբովյան» բժշկական […] ...
21:13 12.05.2025
Մայիսի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Շինարարների փ. 2, 4 շենքեր, Լենինգրադյան փողոց մասնակի, Նոյ թաղամաս, Հասմիկի փողոց, Վշտունի 2, 3 նրբանցնքեր և Արզումանյան փողոցի էլ․ […] ...
21:00 12.05.2025
Ռոնալդուն և «Ալ Նասրի» ղեկավարությունը դադարեցրել են բանակցություններըԿրիշտիանու Ռոնալդուի և Էր Ռիադի «Ալ Նասրի» միջև նոր պայմանաագրի շուրջ բանակցությունները դադարեցվել են, հաղորդում է Marca-ն: Պատճառը 40-ամյա ֆուտբոլիստի` Սաուդյան Արաբիայի առաջնության 30-րդ տուրի` «Ալ Իթիհադի» դեմ խաղից (2-3) հետո դժգոհություն հայտնելն է: Պորտուգալացին ժեստերով դժգոհել էր իր թիմի խաղից, նրա պահվածքը դուր չի եկել ակումբի ղեկավարությանը: Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի հուլիսի 1-ին: […] ...
20:58 12.05.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՏԿԵ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ձևավորված արդյունավետ և շարունակական համագործակցությունը։ Խուդաթյանն ընդգծել է, որ այն ուղղությունները, որոնցով ՀՀ կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են, և մենք պատրաստակամ ենք շարունակել աշխատել […] ...
20:55 12.05.2025
Թրամփը Սաուդյան Արաբիա այցի ժամանակ կբարձրացնի Ուկրաինայի հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում կբարձրացնի Վաշինգտոնի և Էր-Ռիադի ջանքերի հարցը՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, ինչպես նաև կքննարկի Գազայի հատվածում և Եմենում տիրող իրավիճակը։ Այս մասին «Աշ-Շարք ալ-Աուսաթ» թերթին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային ներկայացուցիչ Սամուել Վերբերգը։ «Միացյալ Նահանգները թագավորությունը դիտարկում է որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման գործում […] ...