16:28 15.10.2018
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո հնարավոր անակնկալ զարգացումներին, նշեց` վստահ չէ, որ ընթացքը կլինի վարչապետի նախագծածով, այսինքն`որ հրաժարականից հետո անակնկալներ չեն լինի նույնիսկ առաջին երկու շաբաթում:
«Ես տագնապներ ունեմ, այսինքն` տագնապներ ասելով` նկատի ունեմ, որ չեմ բացառում, որ կարող են առաջադրել թեկնածու, և չգիտեմ` այդ դեպքում ինչ քվեարկություն կլինի, և չգիտեմ նույնիսկ, թե այս պահին խորհրդարանի` վարչապետի հետ պայմանավորված անձինք իսկապես իրենց ինչպես կպահեն, նույն կերպ ես չեմ բացառում, որ հենց առաջին նիստին հենց Նիկոլ Փաշինյանին նորից կառաջադրեն վարչապետ և քվեարկությամբ ընտրություն կկայացնեն` կանխելով Ազգային ժողովի ցրումն ու նոր ընտրությունն առհասարակ: Ես չգիտեմ, թե այս դեպքում ինչ է ծրագրավորում վարչապետը: Չկա այդ մասին որևէ գործնական խոսակցություն»,- ասաց նա:
Խառատյանը չբացառեց, որ դեռ երկար խոսակցություն կլինի, լրատվամիջոցներում հարցազրույցներ կլինեն այն մասին, որ դեկտեմբերի ընտրությունները բռնություն են քաղաքական որոշ կուսակցությունների վրա, հարկադրանք, և նրանք պատրաստ չեն, չեն կարողանա այդ ընտրություններին պատշաճ մակարդակով մասնակցել:
«Չեմ քննարկելու այն հարցը, որ խոսակցությունը նոր չէ, և սկզբունքորեն կարելի էր պատրաստվել այդ ընտրություններին, նույնիսկ այն դեպքում, եթե դա շատ անցանկալի ժամանակ էր, բայց հիմա փաստն այն է, որ հեղափոխությունից հետո, հատկապես ԱԺ խմբակցություններ կազմող կուսակցությունների մի մասը, մասնավորապես, հիմա ամեն ինչ ավելի վերաբերում է ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին, իրենք, այնուամենայնիվ, չէին պատրաստվում այդքան արագ ընտրությունների և խորհրդարանի` այդքան արագ ցրման: Թե՛ իրենց հռետորաբանությունը, թե՛ իրենց վերջին մեկ ամսվա հայտարարությունները նրանց տագնապներն են ցույց տալիս»,- ասաց նա:
Դա, ըստ ազգագրագետի, գուցե մասնակիորեն ուղղված է նաև նրան, որ պետք է վերագնահատեն հեղափոխության բերող արժեքները, դիրքորոշումները հստակեցնեն այդ մշակույթի նկատմամբ, բայց ավելի շատ կարծում է՝ պայմանավորված է նրանով, որ սկզբունքորեն իրենք դեմ էին, և, ըստ էության, այսօր էլ դեմ են հեղափոխության նորամուծությանը գլխավորապես, իսկ գլխավոր նորամուծությունը նա տվյալ դեպքում համարում է իրավունքի վերականգնումը, օրինավորությունը, օրինականությունը, սելեկտիվ իրավունքի բացառումը:
21:33 26.06.2025
Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...
21:32 26.06.2025
Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ ՄիրզոյանԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով․ «Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ, Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ […] ...
21:20 26.06.2025
Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցըԵրևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...
21:05 26.06.2025
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ ԾառուկյանԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...
20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...