Վանո Մերաբիշվիլին 5 տարում առաջին հարցազրույցն է տվել բանտից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+27.09 oC

Վանո Մերաբիշվիլին 5 տարում առաջին հարցազրույցն է տվել բանտից

16:54 15.10.2018

«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հեռարձակել է Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար, Միխեիլ Սաակաշվիլիի հավատարիմ զինակից Վանո Մերաբիշվիլիի՝ վերջին հինգ տարիների առաջին հարցազրույցը բանտից:

Նա ձերբակալվել էր Վրաստանում իշխանափոխության պահից և դատապարտվել ազատազրկման:

Ներքին գործերի նախարարության նախկին ղեկավարը, որը հայտնի է իր արմատական ​​և ոստիկանության համակարգում բավականին արդյունավետ բարեփոխումներով, մեկնաբանել է իրեն բանտում թունավորելու մասին վերջերս տարածված լուրերը:

Նման լուրերը տարածվել էին Մերաբիշվիլիի առողջական վիճակի՝ նկատելիորեն վատթարանալուց հետո, երբ վերջին մեկ ամսվա ընթացքում նրան հինգ անգամ բանտից դուրս են բերել՝ երկու տարբեր կլինիկաներում հետազոտվելու համար: Հետաքրքրությունը նրա անձի նկատմամբ մեծանում էր՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ըստ փաստաբանների՝ նրա առողջական վիճակի մասին հարազատները չէին տեղեկացվում:

2018 թվականի հոկտեմբերի 4-ին բժշկական հանձնաժողովը համաձայնել էր ախտորոշման հետ, ըստ որի՝ Մերաբիշվիլիի մոտ հայտնաբերվել է Հորների սինդրոմը: Այնուամենայնիվ, փորձագետները չեն կարող ասել, թե ինչն է հենց այդ հիվանդության պատճառը: Դրանք շատ են՝ սկսած  այտուցից, վերջացրած թունավոր նյութերով թունավորմամբ:

Մերաբիշվիլիի հայտարարությամբ՝ ընկերներն իրեն թունավորելու հետ կապված կասկածներ ունեն, հատկապես, երբ բժիշկները ևս պնդում են, որ այն վարակի հետևանք է: Նրա հայտարարությամբ՝ եթե ինքն իրոք թունավորված է, դժվար կլինի դրա բացահայտումը: Նա հիշեցրել է  Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի օրինակը և նշել, որ դեռ չի հաստատվել, թե ինչ նյութով է նա թունավորվել:

Միևնույն ժամանակ, Մերաբիշվիլին հայտարարել է, որ «նա պատրաստ է ամեն ինչի և չի կոտրվի նույնիսկ թունավորման դեպքում»: Նա բանտում իր կեցության պայմանները համարել է «սովորական հաշվեհարդար»:

Նշենք, որ ըստ այսօր տարածված տեղեկության՝ արտասահմանյան փորձաքննությունը բացառել է Մերաբիշվիլիի թունավորման մասին շրջանառվող վարկածը: Գերմանիայում լաբորատոր հետազոտությունը ցույց է տվել, որ Վրաստանի նախկին վարչապետի արյան մեջ մետաղների պարունակությունը նորմայի սահմաններում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

21:20 26.06.2025

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

Երևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...

Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան

21:05 26.06.2025

Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

20:50 26.06.2025

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...

Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

20:37 26.06.2025

Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

20:25 26.06.2025

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

20:13 26.06.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Հունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...

BACK_TO_TOP