17:34 15.10.2018
Կոտայքի մարզում առաջնահերթ մի շարք հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարությունը մարզին հատկացրել է ավելի քան 354 մլն դրամ: Հատկացված միջոցներով կլուծվեն խնդիրներ, որոնք տևական ժամանակ համայնքների բնակիչների համար անհանգստության առիթ են եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նրա խոսքերով՝ ծրագրերն իրականացվելու են համայնքապետարանների հետ համագործակցությամբ և նրանց կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ըստ ծրագրերով նախատեսված տողերի: Մարզպետը թվարկել է նախատեսված ծրագրերը․
• Գառնի համայնք՝ խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում,
• Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր և Զովք բնակավայրեր՝ խմելու ջրագծերի կառուցում,
• Կամարիս՝ խմելու ջրագծերի կառուցում,
• Եղվարդ համայնքի Զովունի և Սարալանջ բնակավայրեր՝ խմելու ջրագծերի կառուցում,
• Քարաշամբ՝ Նոր թաղամասի ջրագծի անցկացում,
• Հրազդան՝ Երիտասարդական թաղամասի կոյուղագծի կառուցում և Վանատուր թաղամասի ջրագծի կառուցում,
• Աբովյան՝ Էլար թաղամասում՝ ոռոգման համակարգի և Հանրապետության պողոտայում ջրահեռացման համակարգի անցկացում:
Ռոմանոս Մելիքյանի տեղեկացմամբ՝ մոտ 41 մլն դրամ է հատկացվել 3 համայնքների մանկապարտեզներում առկա խնդիրների լուծման համար:
«Կամարիսում կվերանորոգվի շենքի տանիքը և կփոխվեն դռներն ու պատուհանները: Նոր Երզնկայի մանկապարտեզում կկառուցվի ջեռուցման համակարգ: Հրազդան համայնքում տրամադրված ֆինանսական միջոցներով ձեռք են բերվելու 60 աղբամաններ և 1 աղբատար մեքենա: Կոտայքի մարզում ներդնելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի տարիներով և նույնիսկ տասնամյակներով չլուծված խնդիրները կարճ ժամանակահատվածում հստակ լուծումներ ստանան: Առանջնահերթ այլ խնդիրների համար համայնքները սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորման համար կառավարությանը դիմելու ևս մեկ հնարավորություն կունենան նոյեմբեր ամսից»,- գրել է նա:
Ռոմանոս Պետրոսյանի խոսքերով՝ Կոտայքում բարեփոխումները շարունակական են լինելու:
15:36 03.05.2025
Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջՔարկոփ բնակավայրում ևս տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
15:24 03.05.2025
Հրդեհ Սևան քաղաքումՄայիսի 3-ին` ժամը 11:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն […] ...
15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...