19:33 16.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ Երևանի ակումբներից մեկում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա Արա Բանդուրյանին:
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 03:13-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ Արա Բանդուրյանը, շուրջ 10 անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ակումբներից մեկը, որտեղ ոգելից խմիչք օգտագործելու ընթացքում կոտրել է ակումբի բաժակները, դրսևորել հասարակության նկատմամբ անթաքույց արհամարհանք, ակումբի պարահրապարակ մոխրաման նետել:
Այնուհետև՝ ժամը 03:30-ի սահմաններում, Բանդուրյանը ակումբում գտնվող անձանց կյանքի և առողջության համար ստեղծելով իրական վտանգ և վախի մթնոլորտ, հրազեն հանդիսացող ատրճանակով, խուլիգանական դրդումներով, թվով հինգ կրակոց է արձակել և վնասել ակումբի պատը, որի արդյունքում կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնում 2018թ. հոկտեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել 2018թ. հոկտեմբերի 14-ին:
Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Կատարվել են խուզարկություններ, ինչպես նաև դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է 5 գնդակ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հոկտեմբերի 16-ին Արա Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել` մյուս անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:52 13.05.2025
Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ․ ՈւիթքոֆԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ։ «Կարծում եմ՝ ռուսները իսկապես ցանկանում են խաղաղ կարգավորում։ Երկու կողմերն էլ փորձում են հասկանալ, թե դա ինչ է նշանակում իրենց համար։ Մեր աշխատանքն է նրանց միավորել և ցույց տալ, որ նրանք չպետք է ընտրեն ոչ խաղաղ կարգավորում ունեցող […] ...
13:40 13.05.2025
Սիները վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարելԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Հռոմի «Մասթերսի» 1/8 եզրափակիչ։ Իտալացի թենիսիստը մրցաշարի երրորդ փուլում 6-4, 6-2 հաշվով առավելության է հասել Յեսպեր դե Յոնգի (Նիդերլանդներ, 93-րդ ռակետ) նկատմամբ։ 23-ամյա թենիսիստը 1/8 եզրափակչում կմրցի Ֆրանսիսկո Սերունդոլոյի (Արգենտինա, 18-րդ ռակետ) դեմ։ Սիները կորտ վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել։ Հիշեցնենք, որ նա արգելված դեղամիջոցներ օգտագործելու […] ...
13:34 13.05.2025
Դեպարդիեն Ֆրանսիայում դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկմանՓարիզի դատարանը Ժերար Դեպարդիեին մեղավոր ճանաչեց 2021 թվականին նկարահանման հրապարակում ոտնձգությունների համար, և դերասանը դատապարտվեց 18 ամսվա պայմանական ազատազրկման։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Դատարանը բավարարեց երկու հայցվորների՝ 54-ամյա բեմանկարիչ Ամելիի և 34-ամյա ռեժիսորի օգնական Սառայի բողոքները։ Կինոստուդիայի երկու աշխատակիցներն էլ պնդում էին, որ Les volets verts ֆիլմի նկարահանումների ժամանակ Դեպարդիեն անպարկեշտ կատակներ է […] ...
13:23 13.05.2025
Վաշինգտոնը գնահատում է Էր Ռիադի միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործումՄիացյալ Նահանգները ողջունում է Սաուդյան Արաբիայի միջնորդական ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ «Մենք գնահատում ենք Սաուդյան Արաբիայի միջնորդական դերը (կարգավորման գործում) Ուկրաինայում», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, ում խոսքերը մեջբերել է Asharq News հեռուստաալիքը։ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը «համակարգում է Ռիադի հետ իր գործողությունները, որոնք ուղղված են […] ...
13:15 13.05.2025
Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազիՄայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում […] ...
13:08 13.05.2025
Հայտնի են եվրագավաթների եզրափակիչների մրցավարներըՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են եվրագավաթային մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչների մրցավարական անձնակազմերը։ Չեմպիոնների լիգայի ՊՍԺ – «Ինտեր» եզրափակիչը կսպասարկի ռումինացի Իշտվան Կովաչի գլխավորած անձնակազմը։ Եզրերում նրան կօգնեն Միհայ Մարիկան և Ֆերենց Տունոդը։ Տեսաօգնականները կլինեն նիդերլանդցիներ Դենիս Յոհան Հիգլերը, Պոլ վան Բուկելը և ռումինացի Կետելին Պոպան։ Հանդիպումը կկայանա մայիսի 31-ին։ Եվրոպա […] ...