Համաներումը պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների որոշ կատեգորիաների. Ավետիք Իշխանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+20.78 oC

Համաներումը պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների որոշ կատեգորիաների. Ավետիք Իշխանյան

13:51 17.10.2018

Անդրադառնալով սպասվող համաներմանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է, որ բոլորի համար դեռ անհայտ է, թե ովքեր են համաներում ստանալու.

«Ես չգիտեմ ընթացակարգերը, բայց եթե ինչ-որ բան փոխվել է Հայաստանում, ցանկալի կլիներ, որ գոնե քննարկումներ լինեին հասարակության, փաստաբանների, իրավաբանների հետ, որտեղ բարձրացնեինք այն հարցը, թե որ շրջանակների  համար պետք է համաներումը կիրառվի: Ի վերջո, արդարադատության նախարարությունն ունի հասարակական խորհուրդ, որի անդամ եմ նաև ես, բայց քննարկում չի եղել, թեկուզ փակ քննարկում լինի»:

Ըստ բանախոսի՝ ինքը շարունակում է այն համոզմանը մնալ, որ համաներումը պետք է կիրառվի նաև ցմահ ազատազրկվածների որոշ կատեգորիաների նկատմամբ:

«Մեկը վերաբերում է այն ցմահ ազատազրկվածներին, որոնք մինչև 2003թ. մահվան էին դատապարտված: Նրանց պատիժը փոխվեց ցմահով, որը իրավական լուծում չէր, դա պետք է շտկվի և մեկ էլ կարծում եմ, որ համաներումը պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների այն կատեգորիային, որոնք դատապարտվել են ցմահի մինչև 21 տարեկանը: Դրանց մեծ մասը զինվորական հանցագործություններ կատարածներ են: Մի կողմից՝ ունենք ցավալի զոհեր բանակում, մյուս կողմից՝ այդ  սպանություններ կատարածներն էլ են բանակում եղած վարք ու բարքի զոհեր»,- հավելել է Ավետիք Իշխանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ․ Ուիթքոֆ

13:52 13.05.2025

Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ․ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ։ «Կարծում եմ՝ ռուսները իսկապես ցանկանում են խաղաղ կարգավորում։ Երկու կողմերն էլ փորձում են հասկանալ, թե դա ինչ է նշանակում իրենց համար։ Մեր աշխատանքն է նրանց միավորել և ցույց տալ, որ նրանք չպետք է ընտրեն ոչ խաղաղ կարգավորում ունեցող […] ...

Սիները վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել

13:40 13.05.2025

Սիները վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Հռոմի «Մասթերսի» 1/8 եզրափակիչ։ Իտալացի թենիսիստը մրցաշարի երրորդ փուլում 6-4, 6-2 հաշվով առավելության է հասել Յեսպեր դե Յոնգի (Նիդերլանդներ, 93-րդ ռակետ) նկատմամբ։ 23-ամյա թենիսիստը 1/8 եզրափակչում կմրցի Ֆրանսիսկո Սերունդոլոյի (Արգենտինա, 18-րդ ռակետ) դեմ։ Սիները կորտ վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել։ Հիշեցնենք, որ նա արգելված դեղամիջոցներ օգտագործելու […] ...

Դեպարդիեն Ֆրանսիայում դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման

13:34 13.05.2025

Դեպարդիեն Ֆրանսիայում դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման

Փարիզի դատարանը Ժերար Դեպարդիեին մեղավոր ճանաչեց 2021 թվականին նկարահանման հրապարակում ոտնձգությունների համար, և դերասանը դատապարտվեց 18 ամսվա պայմանական ազատազրկման։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Դատարանը բավարարեց երկու հայցվորների՝ 54-ամյա բեմանկարիչ Ամելիի և 34-ամյա ռեժիսորի օգնական Սառայի բողոքները։ Կինոստուդիայի երկու աշխատակիցներն էլ պնդում էին, որ Les volets verts ֆիլմի նկարահանումների ժամանակ Դեպարդիեն անպարկեշտ կատակներ է […] ...

Վաշինգտոնը գնահատում է Էր Ռիադի միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում

13:23 13.05.2025

Վաշինգտոնը գնահատում է Էր Ռիադի միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում

Միացյալ Նահանգները ողջունում է Սաուդյան Արաբիայի միջնորդական ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ «Մենք գնահատում ենք Սաուդյան Արաբիայի միջնորդական դերը (կարգավորման գործում) Ուկրաինայում», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, ում խոսքերը մեջբերել է Asharq News հեռուստաալիքը։ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը «համակարգում է Ռիադի հետ իր գործողությունները, որոնք ուղղված են […] ...

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:15 13.05.2025

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում […] ...

Հայտնի են եվրագավաթների եզրափակիչների մրցավարները

13:08 13.05.2025

Հայտնի են եվրագավաթների եզրափակիչների մրցավարները

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են եվրագավաթային մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչների մրցավարական անձնակազմերը։ Չեմպիոնների լիգայի ՊՍԺ – «Ինտեր» եզրափակիչը կսպասարկի ռումինացի Իշտվան Կովաչի գլխավորած անձնակազմը։ Եզրերում նրան կօգնեն Միհայ Մարիկան և Ֆերենց Տունոդը։ Տեսաօգնականները կլինեն նիդերլանդցիներ Դենիս Յոհան Հիգլերը, Պոլ վան Բուկելը և ռումինացի Կետելին Պոպան։ Հանդիպումը կկայանա մայիսի 31-ին։ Եվրոպա […] ...

BACK_TO_TOP