Փաստաբանը համաձայն չէ Ավետիք Իշխանյանի հետ, որ համաներումը նաև ցմահ դատապարտյալների վրա պետք է տարածվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+20.78 oC

Փաստաբանը համաձայն չէ Ավետիք Իշխանյանի հետ, որ համաներումը նաև ցմահ դատապարտյալների վրա պետք է տարածվի

16:19 17.10.2018

Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ անդրադառնալով սպասվող համաներմանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է, որ բոլորի համար դեռ անհայտ է, թե ովքեր են համաներում ստանալու: Ըստ Իշխանյանի՝ համաներումը պետք է տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա, մասնավորապես՝ նրանց, ում դեպքում մահապատիժը 2003 թվականին փոխվել է ցմահ ազատազրկմամբ, և նրանց վրա, ովքեր ցմահ ազատազրկման են դատապարտվել մինչև 21 տարեկանը: Նույն ասուլիսին մասնակցող փաստաբան Լուսինե Սահակյանն ասել է, որ այլ կարծիք ունի ցմահների՝ համաներումից օգտվելու հարցում:

«Ես գտնում եմ, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների նկատմամբ պետք է համաներում չկիրառվի, ինչպես շատ զգույշ պետք է համաներում կիրառվի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում: Միաժամանակ, ես լրիվ համամիտ եմ իմ գործընկերոջ հետ, որ հատկապես ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ կապված շատ լուրջ խնդիրներ կան: Այդ լուրջ խնդիրները, իմ կարծիքով, պետք է անհատական մոտեցմամբ և գործերի վերանայմամբ լուծում ստանան: Ես լրիվ համամիտ եմ, որ մահապատժի դատապարտվածների պատիժը չէր կարող փոխարինվել ցմահ ազատազրկմամբ և, եթե դա ապօրինություն է, ապա այդ ապօրինությունը պետք է շտկվի ոչ թե համաներմամբ, այլ օրինական դաշտում»,- ասել է Սահակյանը:

Ըստ փաստաբանի՝ համամիտ են նաև այն հարցում, որ վերանայում պետք է լինի մինչև 21 տարին ցմահ ազատազրկման դատապարտվածների դեպքում: Բայց պետք է հասկանալ, որ, ըստ տրամաբանության, ցմահ ազատազրկման պետք է դատապարտվեր այն անձը, որին դատարանը համարել է այնքան վտանգավոր, որ նա պետք է հասարակությունից ցմահ մեկուսացվի:

«Իհարկե, մեր օրենսդրությամբ կարգավորումներ կան, մենք գիտենք, որ 20 տարվա շեմ գոյություն ունի և այլն, ես լրիվ համաձայն եմ, որ վաղաժամկետ ազատման ինստիտուտը Հայաստանում ընդհանրապես չի էլ գործում: Մենք պետք է հասկանանք, որ երբ անձանց մեկուսացնում ենք հասարակությունից, ունենք նպատակ՝ այդ մեկուսացման ընթացքում մեր գործողություններով հասնել նրան, որ նրան կարողանանք վերադարձնել հասարակություն: Բայց երբ որ խոսքը գնում է համաներման ակտով նրան հասարակություն վերադարձնելու մասին՝ չնայելով, անհատական մոտեցում չցուցաբերելով, թե այդ անձն արդյո՞ք պատրաստ է հասարակություն վերադառնալ, սա շատ լուրջ խնդիր է առաջացնելու: Համաներման ակտով կարող են հասարակություն վերադառնալ նաև նրանք, ովքեր վտանգավոր են հասարակության համար»,- ասել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր 101 ցմահ ազատազրկված ունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիները վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել

13:40 13.05.2025

Սիները վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Հռոմի «Մասթերսի» 1/8 եզրափակիչ։ Իտալացի թենիսիստը մրցաշարի երրորդ փուլում 6-4, 6-2 հաշվով առավելության է հասել Յեսպեր դե Յոնգի (Նիդերլանդներ, 93-րդ ռակետ) նկատմամբ։ 23-ամյա թենիսիստը 1/8 եզրափակչում կմրցի Ֆրանսիսկո Սերունդոլոյի (Արգենտինա, 18-րդ ռակետ) դեմ։ Սիները կորտ վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել։ Հիշեցնենք, որ նա արգելված դեղամիջոցներ օգտագործելու […] ...

Դեպարդիեն Ֆրանսիայում դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման

13:34 13.05.2025

Դեպարդիեն Ֆրանսիայում դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման

Փարիզի դատարանը Ժերար Դեպարդիեին մեղավոր ճանաչեց 2021 թվականին նկարահանման հրապարակում ոտնձգությունների համար, և դերասանը դատապարտվեց 18 ամսվա պայմանական ազատազրկման։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Դատարանը բավարարեց երկու հայցվորների՝ 54-ամյա բեմանկարիչ Ամելիի և 34-ամյա ռեժիսորի օգնական Սառայի բողոքները։ Կինոստուդիայի երկու աշխատակիցներն էլ պնդում էին, որ Les volets verts ֆիլմի նկարահանումների ժամանակ Դեպարդիեն անպարկեշտ կատակներ է […] ...

Վաշինգտոնը գնահատում է Էր Ռիադի միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում

13:23 13.05.2025

Վաշինգտոնը գնահատում է Էր Ռիադի միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում

Միացյալ Նահանգները ողջունում է Սաուդյան Արաբիայի միջնորդական ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ «Մենք գնահատում ենք Սաուդյան Արաբիայի միջնորդական դերը (կարգավորման գործում) Ուկրաինայում», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, ում խոսքերը մեջբերել է Asharq News հեռուստաալիքը։ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը «համակարգում է Ռիադի հետ իր գործողությունները, որոնք ուղղված են […] ...

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:15 13.05.2025

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում […] ...

Հայտնի են եվրագավաթների եզրափակիչների մրցավարները

13:08 13.05.2025

Հայտնի են եվրագավաթների եզրափակիչների մրցավարները

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են եվրագավաթային մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչների մրցավարական անձնակազմերը։ Չեմպիոնների լիգայի ՊՍԺ – «Ինտեր» եզրափակիչը կսպասարկի ռումինացի Իշտվան Կովաչի գլխավորած անձնակազմը։ Եզրերում նրան կօգնեն Միհայ Մարիկան և Ֆերենց Տունոդը։ Տեսաօգնականները կլինեն նիդերլանդցիներ Դենիս Յոհան Հիգլերը, Պոլ վան Բուկելը և ռումինացի Կետելին Պոպան։ Հանդիպումը կկայանա մայիսի 31-ին։ Եվրոպա […] ...

«Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրը

13:01 13.05.2025

«Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների դերը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացում: Ծրագրին միացած ՀՀ […] ...

BACK_TO_TOP