16:55 18.10.2018
ԱՄՆ դեսպանը պետք է չմիջամտի Հայաստանի ներքին գործերին: Այս մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա ափսոսանք է հայտնել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանի` Ռիչարդ Միլսի խոսքերի կապակցությամբ:
«Ցանկանում եմ մտածել, որ ԱՄՆ կառավարությունն ու դեսպանատունն իրենց լուման են ներդրել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններում այն բանի շնորհիվ, որ աջակցել են վերջին տասնամյակներում կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև կառավարության այն անդամներին ու այն խմբերին, ովքեր ցանկանում էին Հայաստանն ավելի արդար դարձնել»,- ելույթում հայտարարել էր ԱՄՆ դեսպանը:
Զախարովայի խոսքերով` դա ուղղակի խոստովանություն է, որ միջամտել են Հայաստանի ներքին գործերին:
«Ընդ որում`պետության ներքին գործերին միջամտության մասին դեսպանը խոսում էր առանց անհարմար զգալու, ավելին` նույնիսկ հպարտությամբ: Իբր այս ամենն արդարացված էր և անհրաժեշտ էր, որպեսզի իրականացվի բաղձալի նպատակը` «Հայաստանն ավելի արդար և թափանցիկ հանրություն դարձնելու» համար: Ինչ-որ փուլում դեսպանն ամեն դեպքում հասկացավ, որ ասվածն այն չէ, փորձեց խմբագրել իր խոսքերը, ասել, որ վերջին քաղաքական փոփոխությունները բացառապես ներքին պատճառներով են պայմանավորված, նա նաև խոսեց հայ ժողովրդի` փոփոխություններ անցկացնելու անկոտրում կամքի մասին, սակայն արդեն ուշ էր, քանի որ այդ խոսքերն արդեն հնչել էին»,- հայտարարել է Զախարովան:
«Եկեք կողմնորոշվենք, այլ պետությունների ներքին գործերին խառնվելը լա՞վ է, թե՞ վատ»,- ասել է նա:
20:07 13.05.2025
Վինիսիուսը վնասվածք է ստացել և բաղ կթողնի 2 հանդիպումՄադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը և հարձակվող Վինիսիուսը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղում (3-4) վնասվածք են ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Վինիսիուսի մոտ ախտորոշվել է ձախ կոճի, իսկ Վասկեսի մոտ` ձախ ազդրի վնասվածք։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` Վինիսիուսը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու հանդիպում։ Նա իր թիմին չի կարող օգնել «Մալյորկայի» […] ...
19:52 13.05.2025
Թրամփը հունիսին Հաագայում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մասնակցել Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի ամառային գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Մենք բոլորս պլանավորում ենք նախագահ Թրամփի այնտեղ լինելը։ Մենք պետք է լիովին ակնկալենք, որ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կլինի Հաագայում»,-ասել է նա: Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 24-25-ը […] ...
19:43 13.05.2025
The National. Ալ-Շարաան մայիսի 14-ին կարող է հանդիպել Թրամփին Սաուդյան ԱրաբիայումՍիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաան մայիսի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա, որտեղ կարող է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊՀԽ) գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է էմիրաթական The National թերթը։ Ըստ Սիրիայի արտգործնախարարության իր աղբյուրի՝ Էր Ռիադն առաջարկել է Թրամփի և ալ-Շարաայի միջև «45 րոպեանոց հանդիպում» անցկացնել։ Նա պնդում է, որ […] ...
19:33 13.05.2025
Հայաստանի Մ17 հավաքականը խոշոր հաշվով պարտվել է Բելառուսի թիմինՀայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել է Բելառուսի թիմին։ Մեր թիմն ընտրական երկրորդ խմբում է, որտեղ ընդգրկված են նաև Բոսնիա և Հերցեգովինայի ու Սան Մարինոյի հավաքականները։ ...
19:27 13.05.2025
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներիՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 13-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարեւոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով, որ մոտ ապագայում Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը՝ Հակոբ Արշակյանը հույս է […] ...