Ոսկեվազի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել օշականցի եղբայրներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+14.55 oC

Ոսկեվազի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել օշականցի եղբայրներին

20:09 18.10.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ոսկեվազ համայնքի 46-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել Օշական համայնքի երկու բնակչի՝ 1987 և 1993 թթ. ծնված Թովմասյան եղբայրներին:

Ոսկեվազի 46-ամյա բնակչի նկատմամբ կիրառված բռնության մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի հունվարի 24-ին. «Նաիրի» Բ/Կ-ից հայտնել են, որ «գանգուղեղային վնասվածք, կողերի կոտրվածք, գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի բնակիչ, 1972թ. ծնված Կ. Սիրեկանյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ 46-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող։

Ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Ոսկեվազի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ Օշականի բնակիչ, 1987թ. ծնված Ս.Թովմասյանը 2018 թ. հունվարի 24-ին՝ ժամը 18:00-ի սահմաներում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայով Ոսկեվազի կենտրոնական հատվածում երթևեկելիս արժանացել է Ոսկեվազի բնակիչ Կ. Սիրեկանյանի դիտողությանը, ինչի կապակցությամբ առաջացել է վիճաբանություն։ Ս.Թովմասյանը՝ եղբոր՝ 1993 թ. ծնված Ա.Թովմասյանի հետ միասին իջել են ավտոմեքենայից և պարզաբանումներ պահանջել Կ.Սիրեկանյանից , ապա սկսել բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Այնուհետև ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ոսկեվազ –Օշական գյուղերի խաչմերուկին հարող տարածք, որտեղ շարունակել են բռնության գործադրումը՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Թովմասյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավյե Բետելի հետ

20:14 13.05.2025

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավյե Բետելի հետ

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԽ նախարարական նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև բարեկամության և ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը մտքեր են […] ...

Վինիսիուսը վնասվածք է ստացել և բաղ կթողնի 2 հանդիպում

20:07 13.05.2025

Վինիսիուսը վնասվածք է ստացել և բաղ կթողնի 2 հանդիպում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը և հարձակվող Վինիսիուսը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղում (3-4) վնասվածք են ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Վինիսիուսի մոտ ախտորոշվել է ձախ կոճի, իսկ Վասկեսի մոտ` ձախ ազդրի վնասվածք։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` Վինիսիուսը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու հանդիպում։ Նա իր թիմին չի կարող օգնել «Մալյորկայի» […] ...

SHANTNEWS

20:00 13.05.2025

SHANTNEWS

Թրամփը հունիսին Հաագայում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

19:52 13.05.2025

Թրամփը հունիսին Հաագայում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մասնակցել Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի ամառային գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Մենք բոլորս պլանավորում ենք նախագահ Թրամփի այնտեղ լինելը։ Մենք պետք է լիովին ակնկալենք, որ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կլինի Հաագայում»,-ասել է նա: Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 24-25-ը […] ...

The National. Ալ-Շարաան մայիսի 14-ին կարող է հանդիպել Թրամփին Սաուդյան Արաբիայում

19:43 13.05.2025

The National. Ալ-Շարաան մայիսի 14-ին կարող է հանդիպել Թրամփին Սաուդյան Արաբիայում

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաան մայիսի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա, որտեղ կարող է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊՀԽ) գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է էմիրաթական The National թերթը։ Ըստ Սիրիայի արտգործնախարարության իր աղբյուրի՝ Էր Ռիադն առաջարկել է Թրամփի և ալ-Շարաայի միջև «45 րոպեանոց հանդիպում» անցկացնել։ Նա պնդում է, որ […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը խոշոր հաշվով պարտվել է Բելառուսի թիմին

19:33 13.05.2025

Հայաստանի Մ17 հավաքականը խոշոր հաշվով պարտվել է Բելառուսի թիմին

Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել է Բելառուսի թիմին։ Մեր թիմն ընտրական երկրորդ խմբում է, որտեղ ընդգրկված են նաև Բոսնիա և Հերցեգովինայի ու Սան Մարինոյի հավաքականները։ ...

BACK_TO_TOP