Էրեբունի հնավայրն այսօր խայտառակ ավերակ վիճակում է. պատմաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+14.51 oC

Էրեբունի հնավայրն այսօր խայտառակ ավերակ վիճակում է. պատմաբան

19:47 18.10.2018

«Էրեբունի-Երևան»-ի 2800-ամյակի տոնական միջոցառումների նախօրեին լույս է տեսել «Արարատ-Ուրարտու թագավորությունը» եռալեզու ալբոմը: Հեղինակը պատմաբան Արտակ Մովսիսյանն է: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը Մովսիսյանը նշեց, որ վաղուց կար մեզ և աշխարհին գիտահանրամատչելի կերպով ներկայացնելու Վանի թագավորությունը, որ մեր պատմության ամենակարևոր փուլերից մեկն է:

«Սա առաջին համահայկական պետությունն է, որը մեկ պետականության մեջ ուրվագծեց այն սահմանները, որ հետո եվրոպացի աշխարհագրագետները պետք է կոչեին Հայկական լեռնաշխարհ: Ցավոք սրտի, այն մեր կողմից պատշաճ չի գնահատվել, մենք այսօր ունենք այդ բացը լրացնելու անհրաժեշտություն: Էրեբունի-Երևանի 2800-ամյակը շատ լավ առիթ էր այս բացը լրացնելու համար»,- ասաց պատմաբանը:

Մովսիսյանը նշեց, որ ինքը` որպես Հայաստանի հին շրջանի մասնագետ, վաղուց ունեցել է այդ բացը լրացնելու մտադրություն. անցյալ տարի ներկայացրել են «Արարատ-Ուրարտու թագավորությունը» ֆիլմը` չորս լեզվով, որի հեղինակը ևս ինքն է, ֆիլմն ալբոմի մեջ ներդիր է, հեղինակային տեքստը ալբոմի հեղինակային տեքստի հետ համընկնում է: Պատմաբանն այնտեղ ներառել է իր հսկայական արխիվում կուտակված նյութը Վանի թագավորության շրջանի հուշարձանների վերաբերյալ, քանի որ կար նյութ, որը պետք էր համակարգված ներկայացնել` անվանումից քաղաքական պատմություն:

Պատմաբանը խոսեց նաև Էրեբունի հնավայրի այսօրվա վիճակի մասին, նշեց, որ այն այսօր խայտառակ ավերակ վիճակում է, բացի այն, որ պատերի վրա խզբզած ու ամեն տեսակի հիմարություն է գրված, ընդ որում մեծ մասը` հայերենով: Սա, ըստ Մովսիսյանի, նաև հասարակ քաղաքացիների շատ անգիտակից վերաբերմունքն է սեփական հուշարձանի նկատմամբ:

«Հուշարձանի, որմնանկարի վրա գնալ, խզբզել… Այն շատ վատ վիճակում է, տեղեր կան, որտեղ ուղղակի անվտանգ չէ քայլելը, գերաններով առաստաղները որ պատրաստել են, վրան ծղոտ է, վրայից բետոն է արվել: Երբ փլվել է, տեղեր կան, որ այդ բետոնն ուղղակի պոկված, կախված է, կարող է ընկնել այցելուի գլխին: Ֆրանկոֆոնիայի օրերին անընդհատ վախի մեջ էի, որ ասեին` եկեք, գնանք` այդ հուշարձանը տեսնելու, տանելու էին, ի՞նչ ցույց տային: Ազգովի գետինը պիտի մտնեինք:

Էրեբունի հուշարձանը գետինը մտնելու վիճակում է հիմա: «Էրեբունի-Երևան»-ի 2800-ամյակ ենք նշում, հիմա չգիտեմ` քանի պատվիրակություն է գալու, դա էլ դնենք մի կողմ, այսքան խոսում ենք տուրիզմի, երկրի ներկայացման մասին, տուրիզմով բյուջեն լցնելու, բայց ամեն տուրիստ որ այցելում է Էրեբունի, տեսնում վիճակը, դրանից ավելի խայտառակ հակագովազդ չի կարող լինել»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն

21:00 13.05.2025

«Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն

Կատալոնական «Բարսելոնան» մոտ է բրազիլացի Ռաֆինյայի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն: Բրազիլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Դեռ հստակեցված չեն Ռաֆինյայի հրաժարագինն ու նոր աշխատավարձի չափը: Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան մասնակցել է 54 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: ...

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

20:50 13.05.2025

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Խորենացի փ. 7, 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեղատան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ […] ...

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆ

20:40 13.05.2025

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»․ ՊՆ

Հարմարավետ պայմաններ զինծառայողների համար՝ «Լեռնային Հայաստանում»։ Մանրամասները՝ ՊՆ-ի ներկայացրած տեսանյութում։   ...

«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի

20:35 13.05.2025

«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 31-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ախդուդին»։ Պոկեր է գրանցել սենեգալցի Սադիո Մանեն, իսկ թիմի նորեկ Ջոն Դուրանը դուբլ է ձևակերպել։ «Ալ Նասրից» հանդիպումը բաց է թողել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ Նասրը» տարել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Ակումբը նախորդ ռեկորդը […] ...

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետ

20:30 13.05.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահի հետ

Մայիսի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IFRI) հիմնադիր նախագահ Թիերի դը Մոնբրիալին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները բովանդակալից քննարկումներ են ունեցել աշխարհաքաղաքական հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև՝ ապագա համագործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ։ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը հիմնադրվել է 1979 թ․ Թիերի դը Մոնբրիալի […] ...

Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից

20:22 13.05.2025

Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից

Նոր հարթակ ու ձևաչափ. քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները տեսանյութում։   ...

BACK_TO_TOP