Ավարտվել են 2018թ. ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների և օբյեկտների շինարարական աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.91 oC

Ավարտվել են 2018թ. ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների և օբյեկտների շինարարական աշխատանքները

14:09 19.10.2018

Ավարտվել են 2018թ. ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների և օբյեկտների շինարարական աշխատանքները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքային շրջայցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձրել կատարված աշխատանքների որակին։
Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ավտոճանապարհի 28-33-րդ կմ հատվածի հիմնանորոգման մեկնարկը տրվել էր 2017թ. հոկտեմբերի 25-ին։
5,12 կմ երկարությամբ ճանապարհահատվածն ամբողջությամբ նորացվել է։ Կատարվել են կողային առուների, կողնակների, իջատեղերի, մայթերի, ջրահեռացման վաքերի վերականգնման, երթևեկելի մասի ասֆալտապատման աշխատանքներ։ Տեղադրվել են արգելափակոցներ, ճանապարհային երթևեկության նշաններ, կատարվել են գծանշումներ։
Ճանապարհաշինական աշխատանքներն այս տեղամասում ավարտվել են սահմանված ժամկետում՝ 2018թ. օգոստոսի 30-ին։
Ավարտվել է նաև օգոստոսի 3-ին մեկնարկած՝ Բերքառատ համայնքով անցնող 3.42կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։
Կապալառու կազմակերպության պատասխանատուները, ներկայացնելով կատարված աշխատանքները, ընդգծել են, որ շինարարական բոլոր աշխատանքները կատարվել են նախագծին համապատասխան, և կազմակերպված աշխատանքի շնորհիվ կարողացել են ճանապարհահատվածը շահագործման հանձնել նախատեսված ժամկետից  շուտ։
Գոռ Ավետիսյանն այցելել է նաև Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական (Մ-3) ավտոճանապարհի  85,500 և 86,700 կմ հատվածներ, որտեղ ավարտվել են 2 կամուրջների վերանորոգման աշխատանքները։
ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենը շինաշխատանքներն իրականացրած կապալառու կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկումների ընթացքում ևս մեկ անգամ ընդգծեց շինարարության բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը:
Սահմանված կարգի համաձայն՝ հիմնանորոգված, նորոգված բոլոր ճանապարհներն ու կառույցները շահագործման հանձնվելուց հետո 3 տարի կգտնվեն երաշխիքային ժամկետի մեջ։ Այդ ընթացքում ի հայտ եկած ցանկացած թերություն շինարարները պարտավոր են շտկել իրենց ուժերով և միջոցներով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

00:30 14.05.2025

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։  Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

00:19 14.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...

«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին

00:09 14.05.2025

«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվել

23:59 13.05.2025

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվել

Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

23:53 13.05.2025

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

23:47 13.05.2025

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...

BACK_TO_TOP