19:05 19.10.2018
Գյումրիի ճանապարհաշինական մեծ ծրագրում ընդգրկված բոլոր փողոցներում նախագծային փոփոխություններ են կատարվում, այսինքն՝ պարզվել է՝ սկզբնական նախագիծն ու անհրաժեշտ աշխատանքները չեն համապատասխանում: Դա, սակայն, միայն փողոցներին չի վերաբերում:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային ծրագրով նախատեսված է նաև երկու գետնանցումների վերանորոգում: Այստեղ էլ նույն պատկերն է: Շինաշխատանքները սկսվել են ու միանգամից նախագծային թերություններ են ի հայտ եկել: Փողոցաշինական մեծ ծրագրում գետնանցումների վերանորոգում է նախատեսված, բայց վերանորոգումը հիմնանորոգում չէ:
Նախագծային փաստաթղթերը Շիրակի փոխմարզպետն է ուսումնասիրել ու մի շարք նախագծային թերություններ հայտնաբերել: Դրանցից ամենակարևորն այն է, որ 30 տարի չշահագործված գետնանցումներում հիմնանորոգում նախատեսված չէ:
«Պետք է ամրության աստիճանը հստակեցվեր մինչև նախագծումը, պետք է սեյսմիկ ռիսկերը հաշվի առնվեին, արդյո՞ք հետագա փլուզումներ չեն առաջանա: Նախագծով ամրացում նախատեսված չէ, այլ նախատեսված է կոսմետիկ վերանորոգում: Լիարժեքորեն պետք է բացվեին գետնանցումները, ամրացում կատարվեր, ուսումնասիրվեր: Չգիտեմ՝ կա՞ն սեյսմիկ ուսումնասիրություններ: Եթե լինեին, կունենայինք այդ ուսումնասիրությունների արդյունքները»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը:
Շինաշխատանքների պատվիրատուն Գյումրիի քաղաքապետարանն է, որը նախագծային փոփոխություններ է նախատեսում գետնանցումների վերանորոգման աշխատանքներում, բայց համաձայն չէ այն կարծիքի հետ, թե ամրացման բացակայությունը նախագծային թերություն է:
«Ամրացման խնդիր չկա, որ պահանջենք: Վիզուալ նայվել է, նախագիծը փորձաքննության է ենթարկվել, փորձագետները նայել են վիճակը և տվել դրական եզրակացություն»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Ստացվում է, որ փորձագետների խումբն «ակնադիտական» ուսումնասիրությամբ է պարզել, որ գետնանցումն ամուր է ու հիմնանորոգում պետք չէ:
Գյումրիի քաղաքապետարան-մարզպետարան անհամաձայնությունները փողոցաշինության վերահսկման գործում հանգեցրել են նրան, որ վերահսկող աշխատանքային խումբը լուծարվել է: Հիմա նոր՝ 8 հոգանոց խումբ է ձևավորվելու (4 ներկայացուցիչ քաղաքապետարանից, 4-ը՝ մարզպետարանից): Նոր խումբը փողոցաշինությունը իրականացնող ու միևնույն ժամանակ վերահսկողն է լինելու: Հարց է ծագում, թե որակի գնահատումը որքով կարող է օբյեկտիվ լինել:
Գետնանցումների շահագործման ժամկետը նոյեմբերի առաջին տասնօրյակն է :
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...