22:36 19.10.2018
Գյումրիի քաղաքապետարանը ձախողել է փողոցաշինական մեծ ծրագրի ժամկետներն ու վերահսկողությունը: Այս մասին խոսել են հանրային քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնը:
Հանրային քննարկման մասնակիցները նշել են փողոցաշինության իրականացման այն կետերը, որոնք, ըստ իրենց, քաղաքապետարանը խախտել է: Խոսքը ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, ժամկետներում չտեղավորվելու, հասարակական սեկտորին ծրագրի վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելու և քաղաքում ստեղծված անհարմարությունների մասին է:
Հանրային քննարկմանը ներկա են եղել նաև ավագանու անդամները, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչը ոչ թե համապատասխան բաժնի աշխատակից էր , այլ քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը: Սա հանրային քննարկման մասնակիցներին անհասկանալի է եղել: Հասմնիկ Կիրակոսյանը, որն արվեստի վաստակավոր գործիչ է, ըստ նրանց, չի կարող պատասխանել փողոցաշինությանը վերաբերող հարցերին: Հիշեցնենք, ՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում 23.8 մլն եվրոյի ծրագիր է իրականացվում: Վերանորոգվելու է 12 փողոց և 3 հրապարակ: Շինաշխպատանքները սկսվել են, բայց ընթացքում նախագծային բազմաթիվ թերություններ են հայտնաբերվել, որոնց պատճառով շինարարությունը դանդաղում է, առանձին փողոցներում նույնիսկ դադարեցված է: Իսկ ամենաշատը մեկ ամսից Գյումրիում արդեն եղանակները թույլ չեն տա փողոցաշինություն իրականացնել: Ինչու է այս վիճակը ստեղծվել, և որոնք են լուծման տարբերակները: Այս հարցերն են հանրային քննարկման մասնակիցները առաջ քաշել:
«Ես հիմա բարձրաձայնում եմ, որ, այո,՜ Գյումրիի քաղաքապետարանը ձախողել է այս պրոցեսը: Շինարարը փողոցը փորում է ու հողը թողնում մեջտեղում: Պատկերացրեք մի քիչ անձրև կամ ձյուն և քաղաքը կթաղվի ցեխի մեջ»,- ասել է Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը:
«Ինչու չեք խոսում լավ բաների մասին , ինչ եք ուզում դուք, որն է ձեր ուզածը: Այո՜, կան թերություններ: Ես էլ կարող եմ դրանք թվարկել: Մի տեղում եզրաքարերը բարձր ու ցածր են, մյուս տեղում՝ բարակ: Բայց սա ընդամենը տեխնիկական է: Ես լավ էլ շինարար եմ, ինչքան սիրում եմ իմ քաղաքը, այդքան ուշադիր եմ, բոլորիցդ էլ շատ »,- հանրային քննարկման ժամանակ նշել է Գյումրիի քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:
«Տիկին Կիրակոսյան, դուք խոսքաշինության մեջ անգերազանցելի եք, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց մենք խոսում ենք փողոցաշինությունից, որտեղ լուրջ խնդիրներ կան»,- հակադարձել է Կարեն Պետրոսյանը:
Հանրային քննարկման մասնակիցների շատ հարցեր մնացել են անպատասխան: Արդյունքում, եկել են այն եզրակացության, որ այսօր քննարկված բոլոր հարցերը նոյեմբերի 1-ին ևս մեկ հանրային քննարկման են դրվելու, որը քաղաքապետարանն է կազմակերպել:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...