23:39 19.10.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանն ընդունել է «Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին չինական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից
Չինական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, առանձնացրել Հայաստանում իրենց հետաքրքրությունների շրջանակը և նշել, որ կարող են համագործակցել թեյի, գինու արտադրության բնագավառում, տեքստիլ արդյունաբերության, շինանյութերի և հանքանյութերի ոլորտներում։ Նրանք նաև նշել են, որ շատ տպավորված են հայկական գինիներով, հատկապես նռան գինով, կարող են և ցանկանում են ավելի շատ գինի ներկրել Չինաստան, նաև մտադրություն ունեն Չինաստանում հիմնելու գինու գործարան և արտադրելու նռան գինի։
«Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույը նաև տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է Չինաստանում Հայաստանի դեսպանության հետ և ավելացրել, որ Հայաստան իրենց այս այցն այդ համագործակցության արդյունքներից մեկն է։
Ողջունելով հյուրերին, Հակոբ Ավագյանը նշել է, որ կարևորում է հայ-չինական համագործակցությունը, ավելացրել, որ գործակցության հնարավոր ոլորտները շատ-շատ են։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը անում է հնարավորինը, որպեսզի հայ արտադրողն իրեն լավ զգա Հայաստանում, իրականացնում է մի շարք բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան հայ արտադրողին հատկապես տեքստիլի արտադրության մեջ ունենալ ինքնարժեքից ավելի ցածր, բայց մրցունակ արտադրանք։ Այս համատեքստում փոխնախարարն առաջարկել է քննարկել համատեղ ընկերությունների հիմնման հնարավորությունները, որոնք կգործեն չինական կողմից հումք, հայկական կողմից արտադրություն սկզբունքով։ Հակոբ Ավագյանը նաև նշել է, որ թեյի, գինու արտադրության, շինանյութերի և հանքանյութերի բնագավառներում ևս համագործակցության լայն հնարավորություններ կան։
«Չինաստանի միջազգային բարեկամության և մշակույթի փառատոն» կազմակերպության գլխավոր քարտուղար Յուն Գան Ցույը նշել է նաև, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում լոգիստիկ կենտրոն հիմնելու հնարավորություններով։
Հակոբ Ավագյանը, կարևորելով լոգիստիկ կենտրոնների գործունեությունը՝ հավաստիացրել է, որ ներկայացված առաջարկությունները կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում և կարվի հնարավորինը հաջողության հասնելու համար։
Երկուստեք կարևորվել է տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը, Հայաստանի և Չինաստանի նույն բնագավառներում գործող ընկերությունների միջև կապերի հաստատումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացնել հստակ առաջարկություններ և առաջ շարժվել արդեն կոնկրետ կետերով։
23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...
23:55 29.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներՇարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 29.07.2025
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ ԱվինյանԵրևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...
23:43 29.07.2025
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի ԼալասԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...
23:36 29.07.2025
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...