12:05 07.05.2018
«Ընդհանրապես, եթե սոցցանցերը չլինեին, այս ամեն ինչը (խոսքը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին է- հեղ.) շատ ավելի դանդաղ կլիներ, իսկ այդ դեպքում հետևանքները գուցե հակառակ լինեին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում կեղծ տեղեկատվության տարածմանը:
Նրա խոսքով՝ շնորհիվ սոցցանցերի, կեղծ լուրերն էին նաև արագ տարածվում: Նրա խոսքով՝ հեղինակների մի մասն էլ ռուսաստանյան շովինիստական թևերն էին։ Բացի այս՝ ներքին տեղեկատվական պատերազմ էլ կար, որ ընթանում էր երկու կողմերի միջև, բայց նրբերանգների վրա չէին խորանում։ Ըստ Մարտիրոսյանի՝ ուղիղ եթերները կոտրեցին կեղծ նորություններ տարածելու հնարավորությունը։ Կային ադրբեջանական փորձեր, բայց ինչ-որ պահից դրանք ահավոր պասիվացել էին: Մեդիափորձագետը նշել է, որ հատկապես «Թվիթեր»-ում Ադրբեջանի իշխանական կուսակցական երիտթևի մեծ բանակ էր գործում մինչև այս իրադարձությունները, որոնց առաքելությունը Հայաստանին վարկաբեկելն էր:
«Այդ օգտատերերը բավականին պասիվացել էին ցույցերի օրերին: Մինչև իրենց քարոզչական կենտրոնում որոշում էին ինչ անել, ՀՀ-ում իրավիճակն արագորեն փոխված էր լինում»,- ասել է նա:
Սամվել Մարտիրոսյանը նկատել է նաև, որ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում էր նաև ներկայացնել, թե ՀՀ-ն ամբողջությամբ ուր որ քաոսի մեջ է հայտնվելու և այդ փաստից պետք է օգտվեր ադրբեջանական բանակը:
«Տարօրինակ է: Երևի, առաջին դեպքն էր, որ ՀՀ-ի ներսում այդ օրերին հիմնականում լուրջ չընդունվեց սահմանային վտանգը: Դա պայմանավորված էր ոչ թե նրանով, որ մարդիկ լուրջ չէին ընկալում հակառակորդի տեխնիկայի տեղաշարժի փաստը, այլ նրանով, որ մեր բանակը մնաց չեզոք: Բոլորը հասկանում էին, որ բանակն իր առաքելությունը կատարում է»,-ասել է Սամվել Մարտիրոսյանը:
16:16 12.08.2025
Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին եղել է նաև […] ...
16:11 12.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
16:05 12.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքումԱյսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կայանել է իր ավտոմեքենան ու իջել: Հետո նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Տղամարդը փորձել է կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է […] ...
16:00 12.08.2025
Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱրմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...
15:55 12.08.2025
Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ ԶելենսկիՈւկրաինան, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, չպետք է թույլ տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին։ Ռուսական բանակը պատրաստվում է ոչ թե պատերազմը դադարեցնելուն, այլ նոր հարձակումների։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին Ուկրաինային և դիվանագիտությանը սատարող հայտարարություն ընդունելու համար: ԵՄ-ն Ուկրաինային սատարելու մասին […] ...
15:52 12.08.2025
Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին, ասվում է Կանադայի կառավարության հայտարարության մեջ։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Նահանգում հանդիպման ճշգրիտ վայրը դեռևս չի հայտարարվել […] ...