22:07 23.10.2018
«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությունը սահմանված ժամանակացույցում չի տեղավորվում: Երկու տեղամասերում կապալառուն չինական ընկերությունն է, որի հետ շինարարության տեմպերն արագացնելու մասին բանակցությունները Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է 5 ամիս առաջ: Ընկերության ունեցած տեխնիկական ու մարդկային ռեսուրսները չէին բավականացնում: Հիմա ճանապարհաշինության տեմպերն արագացրել են, բայց ոչ այնքան, որ կարողանան տեղավորվել ժամկետներում: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում բացատրում են՝ չինացիները ծրագրի պահանջներին սովոր չէին:
«Իրենց կարողությունների, աշխատանքների կազմակերպման, պրոֆեսիոնալիզմի, ինժեներական կազմը համալրելու խնդիրն էր։ Մի փոքր սովոր չէին ծրագրի պահանջներին, փաստաթղթավորմանը, որը գնալով շտկվում է։ Ընդգրկվել են նոր 2 ենթակապալառու ընկերություններ, որոնք Հայաստանում աշխատանքի փորձ ունեն։ Այս ընկերությունների հաշվին է, որ տեղի է ունեցել ծավալների կտրուկ աճ» ,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալի պաշտոնակատար Բագրատ Բադալյանը։
Շինարարության ծավալներն ավելացել են, բայց չինական ընկերությունը դեռ ապամոնտաժելու գործ ունի կատարելու Լանջիկ-Գյումրի հատվածում: Այս տեղամասում թերություններ են հայտնաբերվել: Բետոնացման աշխատանքները չեն համապատասխանել սահմանված չափորոշիչներին:
«Լանջիկ-Գյումրի հատվածում կապալառուն կառուցել է բետոնե ծածկ, առանց բաղադրատոմսի, առանց մեթոդաբանության և նյութերի հաստատման։ 1.2 կմ հատված է, որը ենթակա չէ ընդունման, և կապալառուն պետք է քանդի այդ հատվածը»,- ասել է Բագրատ Բադալյանը։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում չեն բացառում, որ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում, որոնք մեկ ընդհանուր անունով կոչվում են Տրանշ 3, շինաշխատանքների ժամկետները կերկարաձգվեն: Նախապես սահմանված ժամկետը 2019-ի հունիսի 30-նն է, որի լրանալուն ընդամենը 8 ամիս է մնացել և պարզից էլ պարզ է, որ աշխատանքների այն ծավալը, որ կա՝ 8 ամսում կառուցելը քիչ հավանական է: Լանջիկ- Գյումրի հատվածում աշխատանքների վերջնաժամկետը կերկարաձգվի, իսկ Գյումրի-Բավրա հատվածում չի էլ սկսվի: Այս հատվածի նախագիծը փորձաքննության փուլում է, բայց ֆինանսավորումն է անհայտ: Կառավարությունը քննարկում է, թե ունեցած սահմանափակ միջոցներից մայրուղու հյուսիսայի՞ն, թե՞ հարավային ուղղությանն է բաժին հասնելու:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...