15:54 10.05.2018
«Ադրբեջանը ուշադիր հետևում էր այստեղի իրադարձություններին և սպասում էր, որ տեղի ունեցող իրադարձությունները վերաճեն բախումների ու հարձակվի Հայաստանի վրա, որի համեմատ Ապրիլյան պատերազմը կթվար թեթև զբոսանք: Մեր ժողովուրդը զարմացրեց ու հիասթափեցրեց Ալիևին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ հիշեցնելով, որ Իլհամ Ալիևը բարձր ամբիոնից հայտարարել էր, որ պետք է գրավի Երևանը: Այս սպառնալիքները սին չպետք է համարել, ինչը հաստատում է նաև սահմանին զորքերի կուտակումը:
Ըստ ադրբեջանագետի՝ այդ պետությունը առանց այդ էլ ֆաշիստական բռնապետություն է և եթե հարձակվեր, ավելի շատ դատապարտման ու միջազգային ճնշումների կարժանանար: Հայաստանում ծավալվող իրադարձությունները Ադրբեջանի իշխանությունների մոտ խուճապ էին առաջացնում, իսկ ժողովրդի մոտ՝ ոգևորություն, որովհետև նրանք օրինակ են վերցնում: Ալիևը ծանր հիվանդության պատճառով պատրաստվում է իշխանությունը փոխանցել իր մերձավոր օղակին, և հայաստանյան իրադարձությունները կարող էին խափանել այդ ծրագրերը:
«Ադրբեջանի ժողովրդավարական ընդդիմության ներկայացուցիչները կատակում էին՝ ասելով՝ կարո՞ղ եք պարտքով Փաշինյանին տրամադրել, ես էլ կատակում էի, թե մեր ժողովրդի ոգին պարտքով չենք կարող տալ ձեզ: Իսկապես, Ադրբեջանի ժողովուրդը մեզ դիտարկում է որպես իր ազատարարը, և եթե Ալիևը կտրուկ գործողությունների դիմեր, ապա խոստանում եմ, որ Ալիևը կնախանձի Քադաֆիի և Սադամ Հուսեինի ճակատագրին»,- ասաց Գրիգորի Այվազյանը:
Անդրադառնալով Արցախյան հակամարտության գործընթացին՝ ադրբեջանագետը նշեց, որ վտանգը չի պակասել: Այս պարագայում Հայաստանը ունի առավելություն Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը ամբողջ աշխարհում որպես սուլթանություն, բռնապետություն է դիտարկվում: Նա կարևորեց ՀՀ նորընտիր վարչապետի այն միտքը, որ խեղաթյուրված է հակամարտության պատճառահետևանքային կապը:
«Պատճառը ոչ թե տարածքներն էին, այլ այն, որ Ադրբեջանն իր պետության տարածքում սկսեց ադրբեջանահայությանը կոտորել, զանգվածային ցեղասպանություն անել: Հետո փորձեց նույնը կատարել Արցախում, և Արցախի ժողովրդին այլ բան չմնաց, քան պաշտպանվել ցեղասպան պետությունից՝ հռչակվելով հանրապետություն և դիմելով զինված հակազդեցության: Այս փիլիսոփայությունը պետք է իշխի բանակցային գործընթացում և ավելի ընկալելի կլինի միջազգային հանրության համար»,- ասաց Այվազյանը:
Ըստ ադրբեջանագետի՝ պետք է հարվածել Ադրբեջանի Աքիլեսյան գարշապարին, և հակամարտության գործընթացում ու բանակցային գործընթացի սեղանի վրա դնել ադրբեջանահայության խնդրը, որից Արդրբեջանի ղեկավարությունը վախենում է, ինչպես սատանան խնկից:
«Ադրբեջանը կուռ պետությում չէ: Փտած բռնատիրություն է, որ ճնշում է խոսքի ազատությունը: Շատ հնարավոր է, որ ունենանք ոչ թե թշնամի, այլ բարեկամական ժողովուրդների համադաշնություն»,- նշեց Այվազյանը:
16:16 12.08.2025
Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին եղել է նաև […] ...
16:11 12.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
16:05 12.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքումԱյսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կայանել է իր ավտոմեքենան ու իջել: Հետո նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Տղամարդը փորձել է կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է […] ...
16:00 12.08.2025
Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱրմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...
15:55 12.08.2025
Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ ԶելենսկիՈւկրաինան, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, չպետք է թույլ տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին։ Ռուսական բանակը պատրաստվում է ոչ թե պատերազմը դադարեցնելուն, այլ նոր հարձակումների։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին Ուկրաինային և դիվանագիտությանը սատարող հայտարարություն ընդունելու համար: ԵՄ-ն Ուկրաինային սատարելու մասին […] ...
15:52 12.08.2025
Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին, ասվում է Կանադայի կառավարության հայտարարության մեջ։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Նահանգում հանդիպման ճշգրիտ վայրը դեռևս չի հայտարարվել […] ...