19:09 10.05.2018
Հայաստանի կառավարությունն ու հայ ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են։ Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին հայտարարել է ԵԱՀԿ–ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Միշել Սայդերսը, հայտնում է News.am-ը։
«ԱՄՆ–ն շնորհավորում է Հայաստանին մայիսի 8-ին նոր վարչապետի ընտրության առիթով։ Հայ ժողովուրդն ու նրա ընտրած ներկայացուցիչները ճգնաժամը լուծեցին խաղաղ եւ սահմանադրությանը, օրենքի գերակայությանը եւ ԵԱՀԿ–ում ՀՀ պարտավորություններին համապատասխան։ Մենք նախկինի պես կոչ ենք անում նոր կառավարության խաղաղ ձեւավորմանը օրենքի գերակայությանը համապատասխան եւ բոլոր հայերի շահերի արտացոլմամբ»,– հայտարարել է նա։
Ամերիկյան դիվանագետը շեշտել է, որ ԱՄՆ–ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի նոր կառավարության և հայ ժողովրդի հետ համագործակցությանը երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում՝ ներառյալ առեւտուրը, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ապահովումը:
«Միացյալ Նահանգները շարունակում է վճռականորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով: ԱՄՆ քաղաքականությունը անփոփոխ է՝ միակ լուծումը միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորումն է բանակցությունների միջոցով, որոնք ներառում են ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության պահպանում և ինքնորոշում։ Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք ակտիվորեն կմասնակցենք խաղաղ կարգավորման որոնմանը»,– հայտարարել է նա։
ԵԱՀԿ–ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչը նաև կոչ է արել Հայաստանին շարունակել համագործակցությունը կազմակերպության հետ՝ հավելելով, որ Հայաստանի նախաձեռնությունը՝ տեղեկացնել Մշտական խորհրդին ներքաղաքական իրավիճակի մասին դրական քայլ է։
«Հայաստանի համագործակցության ծրագիրը կարևոր մեխանիզմ է ԵԱՀԿ աջակցության համար։ Մենք կոչ ենք անում ՀՀ նոր կառավարությանը օգտագործել այդ օգնությունը և դիտարկել մյուս ոլորտները, որտեղ ԵԱՀԿ–ն կարող է օգտակար լինել»,– նշված է հայտարարությունում։
21:50 21.08.2025
Դոնարուման վերսկսել է մարզումները ՊՍԺ-ում21:44 21.08.2025
ԿԳՄՍՆ աջակցությամբ մեկնարկում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ օգոստոսի 22-ին կմեկնարկի «Սթրիթ արտ 2025» փառատոնը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Փառատոնի շրջանակում ՆՓԱԿ-ը, համագործակցելով ՆԼԼ (NLL) և Արտիստիկ Ռեզո (Artistik Rezo) կազմակերպությունների հետ, ներկայացնում է «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական […] ...
21:34 21.08.2025
Իրավունք չունես խաղաղության մասին խոսելու, եթե դրա մասին չի խոսում քո թշնամին․ Հրաչյա Արզումանյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի իրադարձություններին և քաղաքական զարգացումներին, մասնավորապես ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Հայաստան կատարած այցի նպատակներին, վաշինգտոնյան բանակցություններին, վարչապետի ուղերձին։ Հիշեցնենք՝ վարչապետն ասել էր, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ «Խոսել խաղաղության մասին դեռ շուտ է, մենք պատերազմի […] ...
21:25 21.08.2025
Ռոդրիգոյի գործակալը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի գործակալը առաջիկա օրերին նախատեսում է հանդիպել «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ: Բրազիլացին այժմ ավելի մոտ է «Ռեալից» հեռանալուն։ Ռոդրիգոն «Օսասունայի» դեմ Լա լիգայի մեկնարկային տուրի հանդիպմանը (1-0) խաղաժամանակ չի ստացել։ Ալոնսոյի ժամանումից հետո ֆուտբոլիստի համար սկսվել է բարդ ժամանակաշրջան։ «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված են Ռոդրիգոյի ծառայություններով։ Պեպ Գվարդիոլան […] ...
21:17 21.08.2025
Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ կան տուժածներՕգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են «Լադա Կալինա» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա Կալինա»-ն այնուհետև բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն […] ...
21:10 21.08.2025
Նախարար Ժաննա Անդրեասյանը ուսուցիչների հետ քննարկել է ոլորտային մի շարք խնդիրներՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍԱ-ից: Հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը, դասվարների կողմից դասավանդվող առարկայացանկին, դասագրքերին և մասնագիտական զարգացման վերապատրաստումներին: Առաջարկներ են հնչել գնահատման համակարգի բարելավման, […] ...
21:03 21.08.2025
Ցանկանում եմ կարիերաս ավարտել Մեսսիի հետ միասին. Սուարես«Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ ցանկանում է ֆուտբոլիստի կարիերան ավարտել 38-ամյա Լիոնել Մեսսիի հետ միաժամանակ։ «Ցանկանում եմ կարիերաս ավարտել Մեսսիի հետ միասին։ Մենք Լեոյի հետ այս մասին խոսում ենք արդեն երկար տարիներ։ Հնարավոր է՝ նման հնարավորություն ստեղծվի», – ասել է Սուարեսը։ Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից, և […] ...