Պառլամենտական գործունեության մեջ ինձ սկզբունքորեն չեմ տեսնում. Գևորգ Կոստանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Պառլամենտական գործունեության մեջ ինձ սկզբունքորեն չեմ տեսնում. Գևորգ Կոստանյան

15:36 26.10.2018

Այսօր ԱԺ-ում տեղի է  ունեցել  քննիչ հանձնաժողովի նիստ՝ աշխատակարգային քննարկմամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում ասել է պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Նա հավատացրել է, որ հնարավոր է՝ այդ նիստերը գումարվեն ամենօրյա ռեժիմով, որպեսզի ճիշտ հետևություններ անեն: Կա անձանց շրջանակ, որոնք ենթակա են հրավիրման, բայց յուրաքանչյուր հրավիրվածից հետո պարզ կլինի, թե ում կլսեն հաջորդիվ, ասել է Կոստանյանը: Հիշեցնենք՝ խոսքը հայտնի գաղտնալսման գործը քննելու համար ստեղծված հանձնաժողովի  մասին է:

«Հանձնաժողովում ընդգրկված բոլոր անդամները քաղաքական գործիչներ են և կարող են որոշակի զբաղվածություն ունենալ քարոզարշավի ժամանակ»,- նշել է Կոստանյանը՝ հավելելով, որ դա որոշակի կխոչընդոտի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Կոստանյանը խոսել է նաև խորհրդարանում աշխատելու հնարավորության և վարչապետի պաշտոնակատարի հետ հնարավոր համագործակցության մասին: Նա ասել է, որ պառլամենտական աշխատանքում իրեն չի տեսնում, «դա բնավորության խնդիր է»՝ ասել է նա:

«Պատգամավոր լինելով հանդերձ փորձել եմ հնարավորինս զերծ մնալ քաղաքական գործունեությունից: Օրենքներին վերաբերվել են ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական նպատակահարմարությունից ելնելով»,- ասել է  Գևորգ  Կոստանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

08:10 12.05.2025

Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP