Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը

12:33 12.05.2018

Մալթայի միջազգային երաժշտական փառատոնից հետո Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Ռիգայի՝ ջութակի և թավջութակի միջազգային փառատոն-մրցույթի շրջանակներում։ Նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մաեստրո Սմբատյանը մայիսի 13-ին կղեկավարի Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը։ Որպես մենակատար հանդես կգա լավագույն ջութակահարներից Գայ Բրաունսթեյնը։ Նա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմության մեջ ամենաերիտասարդ կոնցերտմայստերն էր, ով հեղինակավոր այս կոլեկտիվում 12 տարի նվագելուց հետո սկսել է մենակատարի իր կարիերան։ Այժմ նա հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ ու հեղինակավոր բեմերում։  

Ռիգայում կայանալիք համերգային ծրագրում ներառված են Պյոտր Չայկովսկու, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։

Համերգը կկայանա բալթյան հնագույն կառույցներից մեկում՝ Ռիգայի Great Guild միջնադարյան շինության դահլիճում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

14:54 03.05.2024

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին: Այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական […] ...

Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»

21:28 02.05.2024

Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»

Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը Կաննի 77-րդ կինոփառատոնում կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»։ Այս մասին ասվում է կինոփառատոնի ղեկավարության տարածած կոմյունիկեում։ «Կաննի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «A Cry in the Dark» ֆիլմի համար պատվավոր մրցանակը ստանալուց 35 տարի անց Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» համաշխարհային կինոյի զարգացման գործում ներդրում ունենալու համար»,- նշված է հայտարարության մեջ։ «Մերիլ […] ...

Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

19:39 02.05.2024

Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան հմ. 5 հիմնական դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապի ամրապնդմանը: Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մայիսի 2-ից 17-ը: Կմասնակցեն Հայաստանի տարբեր համայնքների, այդ թվում՝ […] ...

Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները

14:44 02.05.2024

Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները

Գործադիրն ընդունել է ««Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի կինոյի հիմնադրամ»-ի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման, Հայաստանի կինոյի հիմնադրամի ստեղծումն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև կինոյի ոլորտի և կինոարտադրության իրավահարաբերությունների կարգավորման՝ այդ թվում, կինո-ռեեստրի, վարձույթի, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման ու պահպանման, համատեղ արտադրության ֆիլմերի […] ...

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը

14:01 01.05.2024

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը

Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը։ «Երևանցիներն ու քաղաքի հյուրերը մինչև գիշեր վայելել են սիրված ստեղծագործություններ»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից: ...

Մեկնարկում է Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը

12:15 30.04.2024

Մեկնարկում է Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ մայիսի 17-31-ը կանցկացվի Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը: Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում: Փառատոնն այս տարի ընդլայնել է իր շրջանակն ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային թատերախմբերի ներգրավմամբ. Գյումրու հանդիսատեսին կներկայացվեն հայաստանյան և միջազգային թատրոնների և […] ...

BACK_TO_TOP