FeedConstruct-ը հեղափոխում է լայվ սկաութինգը AJNA-ի միջոցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+36.09 oC

FeedConstruct-ը հեղափոխում է լայվ սկաութինգը AJNA-ի միջոցով

12:28 27.10.2018

Եվս մեկ հեղափոխական առաջարկ հայկական արմատներով BetConstruct ընկերության կողմից: BetConstruct-ի հոսքային տվյալների մատակարար FeedConstruct-ը ներկայացրել է լայվ սկաութինգի համար նախատեսված էլ ավելի ճշգրիտ լուծում:

Աշխատելով սպորտային տվյալների արագ և արդյունավետ տրամադրման ուղղությամբ, ընկերությունը մշակել է «AI/ML» հիմք ունեցող լուծում AJNA անունով, որն առաջին անգամ ներկայացվել է 2018թ. հոկտեմբերի 22-ին Մոնակոյի «Սպորտել» ամենամյա կոնֆերանսին: Խոշոր ֆորումի ժամանակ FeedConstruct թիմի հետ քննարկումներ է ունեցել նաև Մոնակոյի գործող իշխան, արքայազն Արբերտ II-ը: Ծանոթանալով AJNA-ի նորարական գաղափարին, արքայազնը շատ բարձր է գնահատել թիմի մշակած գաղափարը:

Թարգմանաբար նշանակելով «3-րդ աչք»՝ AJNA-ն տեսանյութերի ուղիղ հեռարձակման այնպիսի ընդլայնված միջոց է, որը ճանաչում է սպորտային իրադարձության ամբողջ ընթացքը, «LIVE» ռեժիմում տրամադրում խաղացողների առաջադիմության բոլոր տվյալները և այլ տեխնիկական տվյալների հետ կազմում մի ամբողջություն: Արդյունքում ստեղծվում են նոր տեսակի խաղադրույքներ կատարելու բացառիկ հնարավորություններ:

«Մեքենայացման տեսությունը նկատելիորեն ներթափանցում է ՏՏ ոլորտ և, որպես առաջատար ընկերություն, մենք ձգտում ենք մեր լուծումները ներկայացնել  տվյալների ավտոմատացված վերլուծության մեթոդներով: Մեր կողմից մշակված AJNA լուծման արմատները սկիզբ են առնում հնդկական «3-րդ աչք» կոչվող ավանդույթից: Սկաուտների անմիջական դիտարկումները խաղի ընթացքում ապահովում են ճշգրիտ տվյալներ, մինչդեռ աուգմենտացված հեռարձակումը բացահայտում է խաղային ընթացքի այնպիսի մանրամասներ, որոնք մարդու աչքը չի կարող տեսնել: AJNA- ի միջոցով մենք հարստացնում ենք մեր սպորտային խաղադրույքների հնարավորությունները և հավաքագրում հավելյալ վիճակագրական տվյալներ»,– նշել է SoftConstruct-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը:

AJNA-ի սարքը բաղկացած է մեկ կամ երկու տեսախցիկների համադրությունից: Մինչ տեսախցիկներն ապահովում են տեսանյութի հոսքը, AJNA-ն սահմանում է խաղի տեխնիկական տվյալները: Մի քանի րոպեների ընթացքում FeedConstruct-ի հզոր «աչքը» նույնականացնում է դաշտի սխեման և անկյունները, այնուհետև տվյալների ամբողջականությունը մեկ առ մեկ ուղղում դեպի վերլուծական համակարգ: Դրանից հետո տեղի է ունենում խաղացողների, գնդակի և ստացված շարժական պատկերների  նույնականացում, ինչի միջոցով AJNA-ն գրանցում է վերջիններիս հաջորդականությունը և դասակարգում թիմերի ամբողջականությունը:

Խաղի ընթացքում AJNA- ն վերլուծում է բոլոր իրադարձությունները, ինչպիսիք են՝ գնդակի տիրապետումը, վտանգավոր իրավիճակները և այլն: Լուծումը առաջարկում է նաև խաղացողների անհատական ընդլայնված վերլուծություն, օրինակ` խաղացողի արագություն, կամ խաղի ընթացքում՝  նրա վազքի երկարություն:

Հավաքագրվող այդպիսի  վիճակագրությունը կարող է վերածվել մի շարք տարբերվող տեսակներով խաղադրույքների շուկայի:

Ներկայումս FeedConstruct-ը մշակել է AJNA-ն միայն ֆուտբոլային խաղերի լիարժեք նույնականացմամբ՝ հետագայում այլ սպորտաձևերի ներգրավման մտադրությամբ:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կաբարդինո-Բալկարիայի լեռներում լեռնագնացներ են զոհվել

18:54 20.08.2025

Կաբարդինո-Բալկարիայի լեռներում լեռնագնացներ են զոհվել

Կաբարդինո-Բալկարիայում Ադիլ-սու կիրճ բարձրանալիս զոհվել են Պերմից երկու լեռնագնացներ։ Նրանց մարմինները նախատեսվում է տարհանել, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։ «Ադիլ-սու կիրճի վերին հատվածներում՝ Վյատաու գագաթին (մոտ 3700 մ բարձրություն), Պերմից երկու լեռնագնացներ ընկել են և ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», – հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դեպքի վայր են ուղարկվել Ռուսաստանի Արտակարգ […] ...

Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը պետությանը պատճառել է 60 մլն դրամի վնաս

18:41 20.08.2025

Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը պետությանը պատճառել է 60 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից, մի խումբ անձանց օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, […] ...

Երևանում բախվել են բեռնատարը, «ՎԱԶ 2107»-ը, «Լադա»-ն և «Mercedes»-ը

18:28 20.08.2025

Երևանում բախվել են բեռնատարը, «ՎԱԶ 2107»-ը, «Լադա»-ն և «Mercedes»-ը

Օգոստոսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ռոստովյան փողոցում՝ թիվ 7/3 հասցեի դիմաց, բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատարը, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Լադա» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ […] ...

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը

18:18 20.08.2025

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը

Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը […] ...

Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասին

18:13 20.08.2025

Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասին

Ռոդրիգոյի ապագան «Ռեալում» շարունակում է մնալ անորոշ, տեղեկացնում է TNT Sports-ը։ Բրազիլացի հարձակվողը դժգոհ է «Ռեալում» խաղաժամանկի սակավությունից և մտածում է ակումբից հեռանալու մասին։ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը Կևին Դե Բրույնեի ու Ջեք Գրիլիշի հեռանալուց հետո տարբերակներ է փնտրում՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։ 24-ամյա ֆուտբոլիստին էլ գայթակղում է Գվարդիոլայի հետ աշխատելու […] ...

SHANTNEWS

18:00 20.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP