20:25 27.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ազգային ժողովի և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Հայաստան կատարած այցի մասին:
«Բոլթոնի ասածներից պետք է ընկալել, որ Հայաստանը կարևոր ստրատեգիական նշանակություն ունի: Մենք Վրաստանի հետ միասին քաղաքակրթական կղզի ենք: Ես կարծում եմ, որ անհանգստանալու բան չկա: ԱՄՆ-ից ճնշում չի լինելու, որպեսզի մենք զիջումների գնանք: ԱՄՆ-ը նաև նշել է, որ մենք կարող ենք իրենցից զենք գնել»,- ասել է նա:
Հարցին` եթե տարածքային զիջումների մասին խոսակցություն լինի, ինչպիսի՞ն կարող են լինել Նիկոլ Փաշինյանի քայլերը, Ազատ Արշակյանը պատասխանել է.
«Փաշինյանը կարող է գնալ ոչ պոպուլյար քայլերի, բայց ոչ այդ հարցում: Ադրբեջանաբնակ հայերը ո՞ւր են վերադառնալու, Նիկոլ Փաշինյանի գզրոցում այդ հարցը կա պահած: Եթե մենք հանձնենք այդ տարածքները, ապա պետք է հանձնենք մեր հայրենակից ադրբեջանաբնակ հայերին, որոնք կես միլիոնից ավելի են»:
10:15 12.08.2025
Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»․ Ֆաբրեգաս«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Բարսելոնայում» իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսսին ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Այս մասին հայտնում է El Desmarque-ը։ «Մեսսին միակ ֆուտբոլիստն էր, որն ամեն տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։ Լամին Յամալը, հավանաբար, այժմ նույնպես այդ մակարդակում է։ Եթե Յամալը շարունակի նույն ոգով աշխատել, նույնպես կարող […] ...
10:00 12.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հետաձգումը երկարաձգել է մինչև նոյեմբերի 10-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է գործադիր հրամանագիր, որը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի սահմանումը կհետաձգի ևս 90 օրով։ «Ես ստորագրեցի գործադիր հրամանագիր, որով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի կասեցումը երկարաձգվում է ևս 90 օրով։ Համաձայնագրի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ։ Շնորհակալություն եմ հայտնում այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,-գրել է նա […] ...
09:55 12.08.2025
Կդադարեցվի Իսակով 42/4 շենքի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 12-ին ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Իսակով 42/4 Շենքի ջրամատակարարումը: ...
09:50 12.08.2025
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 25-ինՀարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը եռօրյա այցով կայցելի Միացյալ Նահանգներ, իսկ երկկողմ գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 25-ին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի առաջնորդի գրասենյակի խոսնակ Կանգ Յու Ջունգը։ Այցելությունը նախատեսված է օգոստոսի 24-26-ը։ « Երկու առաջնորդները կքննարկեն Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ռազմական դաշինքը ապագային ուղղված համապարփակ ռազմավարական դաշինքի վերածելու […] ...
09:47 12.08.2025
ՄԻՊ-ի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Լավ քաղաքացի» հարթակի մասնակիցներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Լավ քաղաքացի» հարթակի մասնակիցներին, այս մասին հայտնոպմ ենՊաշտպզնի աշխատակազմից։ «ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը երիտասարդներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. մասնակիցները բարձրաձայնել են […] ...
09:43 12.08.2025
Պենտագոնի ղեկավարը հաստատել է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունըՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը խոստովանել է, որ կարող է մասնակցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպմանը Ալյասկայում: Այս մասին նա ասել է օգոստոսի 11-ին Fox News-ին տված հարցազրույցում: Հարցին, թե արդյոք նա կմասնակցի Թրամփ-Պուտին հանդիպմանը, Հեգսեթը պատասխանել է. «Չգիտեմ։ Կտեսնենք, թե ինչպիսին կլինի իմ գրաֆիկը։ Հնարավոր է»։ ...