Իրանում նորոգում են միջնադարյան հայկական կոթողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+24.09 oC

Իրանում նորոգում են միջնադարյան հայկական կոթողները

14:38 15.05.2018

Իրանում մեկնարկել են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սբ Թադեոս Առաքյալի վանքի մոտ գտնվող երեք հայկական պատմական կոթողների վերանորոգման աշխատանքները։ Իրանի իշխանությունները նորոգման համար հատկացրել են 24 հազար դոլար։

Կոթողներից մեկը Սուրբ Սանդուխտ կույսի դամբարանն է, որը կառուցվել է 1813 թվականին։ Մյուսը Սուրբ Սանդուխտ կույսի մատուռն է։ Վերանորոգվում է նաև Սուրբ Թադեոս Առաքյալի վանքի մոտ գտնվող Սուրբ Զաքարեի եկեղեցին։

Սուրբ Թադեոս առաքյալի վանքը հայկական սրբատեղի է, որը գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ատրպատական նահանգի Մակու քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Հուշարձանը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՇՄ նախարարությունը՝ տներում մողեսներ հայտնվելու վերաբերյալ քաղաքացիների ահազանգերի մասին

10:37 02.05.2024

ՇՄ նախարարությունը՝ տներում մողեսներ հայտնվելու վերաբերյալ քաղաքացիների ահազանգերի մասին

ՀՀ ՇՄ նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարության Թեժ գծին և Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել, որ քաղաքացիների տներ մողեսներ են մտել։ Տեղեկացնում են, որ ՀՀ-ում՝ հանդիպում են 27 տեսակի մողեսներ, որոնցից 11 տեսակը ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ ՀՀ ում տարածված մողեսների […] ...

Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանության համար ծառայություն իրականացնելու է ոչ թե ՊՆ-ն, այլ ԱԱԾ սահմանապահ զորքերը․ վարչապետ

00:24 02.05.2024

Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանության համար ծառայություն իրականացնելու է ոչ թե ՊՆ-ն, այլ ԱԱԾ սահմանապահ զորքերը․ վարչապետ

Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար: Սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախ եկեք արձանագրենք՝ մենք ասում ենք մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց, որ մենք […] ...

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

00:07 02.05.2024

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի […] ...

Ինչ է սպասվում Կիրանցում․ վարչապետը մանրամասներ է ներկայացրել

23:50 01.05.2024

Ինչ է սպասվում Կիրանցում․ վարչապետը մանրամասներ է ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչ է սպասվում Կիրանցին։ «Կիրանցում հետևյալն է սպասվում: Այս ընթացքում Կիրանցի ներկայացուցիչների հետ առնվազն 4 հանդիպում ունեցել եմ: Կիրանցի հատվածում մենք ունենք, եթե չեմ սխալվում, սահմանազատման ենթակա 11 կետ: Այսինքն՝ սահմանազատման այդ 11 կետերի այդ հատվածի մի հսկա մասում Կիրանցի ժողովուրդն էլ […] ...

Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում կա հստակ պայմանավորվածություն․ Փաշինյան

23:43 01.05.2024

Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում կա հստակ պայմանավորվածություն․ Փաշինյան

Կա՞ պայմանավորվածություն, թե Տավուշի հատվածից հետո որ հատվածներում է նախագծվում սահմանազատում․ այս հարցին է անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Սահմանազատման հանձնաժողովների հայտարարության մեջ եթե չեմ սխալվում ընդգծված է գործընթացը, բայց եթե նույնիսկ ընդգծված չէ այնտեղ, սա հստակ ձևակերպված պայմանավորվածություն է, որ քայլերը տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ. առաջինը՝ լուծվելու է այս […] ...

Կար տարբերակ 44-օրյա պատերազմը կանխելու․ Փաշինյան

23:36 01.05.2024

Կար տարբերակ 44-օրյա պատերազմը կանխելու․ Փաշինյան

Ես ամենևին չեմ մոռացել այն քննադատությունները, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հնչում էին: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կա՞ր արդյոք տարբերակ պատերազմը կանխելու: Ես ասում էի՝ այո՛, կար տարբերակ պատերազմը կանխելու, դրա համար մենք պետք է համաձայնեինք՝ հայկական կողմը, վերադարձնել Ադրբեջանի 7 շրջանները, համաձայնել Լեռնային Ղարաբաղի ընթացիկ […] ...

BACK_TO_TOP