ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ՀՄԿ նախագահ Կունիո Միկուրիան քննարկել են գործակցության հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ՀՄԿ նախագահ Կունիո Միկուրիան քննարկել են գործակցության հեռանկարները

16:03 30.10.2018

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-30-ն աշխատանքային այցով Բրյուսելում է՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի և բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումներ անցկացնելու, ինչպես նաև ՊԵԿ-ի ու ՀՄԿ-ի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ հանդիպմանը քննարկվել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես դիտարկվել է ՀՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների 2020-2021 թվականների համաժողովը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը: Անդրադարձ է կատարվել Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից աշխատաժողովների և փորձագիտական այցերի միջոցով ՊԵԿ մաքսային ծառայությանը մասնագիտական, տեխնիկական օժանդակություն ցուցաբերելու հարցին: Հայկական կողմը ներկայացրել է առաջնային ուղղությունները, որտեղ ակնկալվում է ՀՄԿ աջակցությունը, մասնավորապես ՀՄԿ Մերկատոր ծրագրին անդամակցությունը, հետբացթողումային հսկողության կատարելագործումը, Հայաստանում «Բեռնարկղերի հսկողության» ծրագրի ներդրումը և այլն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի հետագա համագործակցության ուղղությունները:

ՊԵԿ պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՄԿ համապատասխանեցման և պարզեցման դիրեկտորատի տնօրեն Անա Հինոսայի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկա 2-3 տարիների համար մշակել համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ: Հայկական կողմը առաջարկել է Հայաստանը ծառայեցնել որպես հարթակ՝ ՀՄԿ կարողությունների զարգացման ծրագրերի մշակման և կատարելագործման համար:

ՊԵԿ նախագահը հրավիրել է ՀՄԿ գլխավոր քարտուղարին՝ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում այցելել Հայաստան՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

13:45 04.05.2025

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն այս շաբաթ հյուրընկալվել են Ազգային ժողովում: «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներին ընդունել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը հանդիպել է նաեւ Երեւանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:Այս մասին ահյտնում են ԱԺ-ից։ «Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանը հանդիպել է լսողության խանգարումներ […] ...

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

13:05 04.05.2025

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

12:48 04.05.2025

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

Գերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 04.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

12:19 04.05.2025

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»:   ...

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:10 04.05.2025

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...

BACK_TO_TOP