Արցախի ԱԳՆ-ն համանախագահներին ներկայացրել է բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.62 oC

Արցախի ԱԳՆ-ն համանախագահներին ներկայացրել է բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը

23:47 30.10.2018

Հոկտեմբերի 30-ին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկիի հետ։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում։

Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը, որը ժամանակին ապացուցել է իր արդյունավետությունը։ ԱԳՆ ղեկավարի գնահատմամբ՝ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին կարևոր է նաև տարածաշրջանային խաղաղության պահպանման համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից։

Այս համատեքստում Մասիս Մայիլյանը նշել է, որ կարգավորման գործընթացում Արցախի կարգավիճակը՝ որպես հակամարտության կողմ, լեգիտիմ է և անվիճելի, ինչն ամրագրված է ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերով, ինչպես նաև հրադադարի հաստատման և դրա ամրապնդման հետ կապված համաձայնագրերով։

Արտգործնախարարը նաև համանախագահների ուշադրությունն է հրավիրել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների իրագործման հետ կապված իրավիճակի վրա՝ նշելով, որ հակամարտության չկարգավորված լինելը չպետք է խոչընդոտ հանդիսանա Արցախի քաղաքացիների կողմից իրենց անքակտելի իրավունքների, այդ թվում՝ զարգացման, անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքների իրացման գործում։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շուրջ։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը նշել է, որ ժամանակն է վերանայել բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումներ՝ համոզմունք հայտնելով, որ կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի ու նրա ժողովրդի անվտանգությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

23:37 15.05.2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...

Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարան

23:29 15.05.2025

Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարան

Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն […] ...

Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

23:22 15.05.2025

Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Սասուն Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 26-ամյա Վահե Բ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ

23:16 15.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ

Մայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։ ...

ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը

23:11 15.05.2025

ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և […] ...

Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Աստանայում

23:08 15.05.2025

Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Աստանայում

Մայիսի 16-18-ն Աստանայում կանցկացվի հեծանվասպորտի միջազգային վարկանիշային «Silk Way Series Astana» մրցաշարը, որը ներառված է Միջազգային հեծանվային միության (UCI) օրացույցում և հնարավորություն է տալիս մարզիկներին վաստակել վարկանիշային միավորներ՝ աշխարհի առաջնություններին և Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Ադրբեջանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Հունաստանից, Կորեայից և Ղազախստանից: Մրցումը տեղի կունենա «Սարյարկա» վելոդրոմում, որը […] ...

BACK_TO_TOP