07:16 31.10.2018
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատություններին։
Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև նոր լարվածություն էր առաջացել այն բանից հետո, երբ Թուրքիայի Թունջելի նահանգում 2 թուրք զինվոր սպանվել էր քուրդ զինյալների կողմից, փոխանցում է Ermenihaber-ը։
Բանն այն էր, որ Քըլըչդարօղլուն քննադատել էր Էրդողանին այն բանի համար, որ Թուրքիայի որոշ նահանգներում թուրք զինվորներն անհրաժեշտ սպառազինություն չունեն։ Ընդդիմադիր գործչի զայրույթն էր առաջացրել նաև այն փաստը, որ սպանված թուրք զինվորների մարմինները դեռևս չեն հայտնաբերվել։
Էրդողանն էլ պնդել է, որ թուրք զինվորներն ունեն ժամանակակից սպառազինություն։ «Առանց իմանալու ինչո՞ւ ես խոսում»,- ասել էր Էրդողանը և հիշեցրել, որ իր պապը հանուն Թուրքիայի զենքը ձեռքին կռվել է ռուսների դեմ և զոհվել Սարիղամիշում։
Ի պատասխան Քըլըչդարօղլուն ասել էր.
«Ես ամեն ինչ շատ լավ եմ հասկանում։ Ես գնացել եմ այնտեղ, ուր դու չես գնացել։ Որդիս կրել է այս երկրի ուսադիրը, իսկ քո որդին ի՞նչ է արել։ Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ գումար հավաքվեց, ի՞նչ եղան դրանք։ Ինչո՞ւ այդ գումարը չհանձնվեց զոհվածների հարազատներին»։
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան18:52 17.07.2025
«Արսենալն» իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը«Արսենալը» կանանց թիմի համար ձեռք է բերել «Լիվերպուլի» հարձակվող Օլիվիա Սմիթին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ BBC-ի տվյալներով` «Արսենալը» 20-ամյա կին ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ և իրականացրել կանանց ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Նախորդ ռեկորդն այս տարվա հունվարին գրանցել էր «Չելսին»` 900 հազար եվրոյով ամերիկյան «Սան Դիեգո Ուեյվից» ձեռք բերելով […] ...
18:46 17.07.2025
Ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։ Հանրապետական ընդունող հաձնաժողովը նախ հաստատել է օրակարգը, այնուհետև քննարկել է ՀՀ բուհերի՝ 2025-2026 […] ...
18:40 17.07.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա` իրացնելով առկա ամբողջ ներուժը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: ...
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե ՄելիքյանՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Տրե Ֆիորի» պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է նախորդ հանդիպման արդյունքի մասին։ «Անկախ նրանից՝ պատրաստ էինք նախորդ հանդիպմանը, թե` ոչ, մենք իրավունք չունեինք պարտվելու։ Փառք Աստծո, դեռ ունենք հնարավորություն ամեն ինչ շտկելու։ Մեր առաջադրանքն է՝ հաղթահարել այս թիմի արգելքը»,- նշել […] ...
18:30 17.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանաՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 14-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ […] ...
18:24 17.07.2025
Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջԲրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ: Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը: Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։ Մհեր […] ...