Երևանում հայտնաբերվել է պարանով կապված, ամբողջովին այրված դի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+11.09 oC

Երևանում հայտնաբերվել է պարանով կապված, ամբողջովին այրված դի

13:14 17.05.2018

Այսօր՝ մայիսի 17-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ ժամը 11.00-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան հին խճուղու գերեզմանների հարևանությամբ գտնվող փոսում դի կա։

Ոստիկաններն ու քննիչները փոսում հայտնաբերել են պարանով կապված, ամբողջովին այրված դի։ Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ սպանվածն արական սեռի է։

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

19:23 06.05.2024

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 6-ին՝ ժամը 16:33-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ․ […] ...

Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից

18:29 06.05.2024

Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից

Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Մայիսի 6-ի դրությամբ հրդեհվել է ավելի քան 30 տուն, այդ թվում՝ ամառանոցներ, և գրեթե 50 շենք ու տնտեսական շինություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Բրատսկի շրջանում հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Ավելի վաղ Իրկուտսկի անտառտնտեսության ոլորտի ղեկավարը հայտարարել էր, […] ...

Երևանի շինհրապարակներից մեկում բազալտե քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել է

17:37 06.05.2024

Երևանի շինհրապարակներից մեկում բազալտե քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 27-ին ողբերգական դեպք է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 59 հասցեից գլխին քար ընկնելու հետևանքով «բաց ԳՈՒՎ կլինիկական մահ» ախտորոշմամբ 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի […] ...

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում

16:22 06.05.2024

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել հեղեղումների հետևանքով հասցված վնասների վերաբերյալ․ գրանցվել է 290 դեպք՝ Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում շենք շինություններում, գրասենյակային և նկուղային տարածքներում ջրալցումների, փլուզումների, ինչպես նաև ջրի մեջ արգելափակված և […] ...

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

16:12 06.05.2024

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11.11-ին՝ Էգվեկինոտ գյուղից 169 կիլոմետր դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր

15:53 06.05.2024

Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր

Մայիսի 6-ին, ժամը 10:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակը ջրալցվել է․ հարկավոր է կատարել ջրահեռացման աշխատանքներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Երևան քաղաքի Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին հերթապահ խումբը։ […] ...

BACK_TO_TOP