Ցմահ դատապարտյալներն այսուհետ առանձին չեն պահվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Ցմահ դատապարտյալներն այսուհետ առանձին չեն պահվի

11:31 01.11.2018

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագծերը, հայտնեց, որ փաթեթը մշակվել է ՄԻՊ գրասենյակի հետ համատեղ:

Ըստ նախագծի` նախատեսվում է, որ մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հիմք, ի թիվս այլնի, դիտարկվեն նաև մերձավոր ազգականի հետ շփումները, այսինքն` ըստ ՔԿՀ-ների տեղաբաշխելիս՝ անձը մերձավոր ազգականների բնակության վայրին ավելի մոտ ՔԿՀ-ում տեղակայվի, որպեսզի արտաքին աշխարհի հետ կապն ավելի արդյունավետ տեղի ունենա: Կալանավոր անձանց համար, բացի կարճատև տեսակցություններից, նախատեսվում է նաև մինչև երկու օր տևողությամբ երկարատև տեսակցություն: Հովհաննիսյանը նշեց, որ կալանավորված անձին արտաքին աշխարհի հետ կապը պահելու պարտավորություն ունեն, որն այս կերպ ապահովում են:

Անկախ նրանից, թե անձը ինչ ծանրության հանցագործություն է կատարել, եթե կան օրենքով նախատեսված հիմքեր` անձին կարճատև մեկնումներ տրամադրելու համար, նախագծով նախատեսվում է տրամադրել այդ մեկնումը, իսկ անվտանգության ապահովումը կկազմակերպվի համապատասխան ՔԿՀ-ի ծառայության աշխատակիցների հետ: Նախագծերի փաթեթով նախատեսված փոփոխություններից մեկն էլ այն է, որ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով դատապարտյալներին կարճաժամկետ մեկնում տրամադրելու հնարավորությունը պետք չէ կապել միայն հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը երեխա ունենալու հետ, այն տրամադրվելու է բոլոր դեպքերում, երբ դատապարտյալի երեխան հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակներում:

«Թույլատրելու ենք դատապարտյալի կողմից իր հաշվին գնումներ անել ոչ թե մինչև 30 հազար, այլ մինչև 60 հազար դրամի շրջանակներում`այն պարզ պատճառով, որ այդ առավելագույն շեմը սահմանված էր դեռ 2004 թ., և այս տարիներին գնաճ է տեղի ունեցել»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նաև հայտնեց, որ ըստ նախագծի, այսուհետ ցմահ դատապարտյալներին առանձին պահելու պարտականությունը չի լինելու, հակառակը, նրանք պահվելու են մյուս դատապարտյալների հետ համատեղ, սակայն, եթե ցմահ դատապարտյալը ցանկանում է առանձին պահվել, նա կարող է դիմում գրել: Եթե անձը պետք է բուժօգնություն ստանա հիմնարկում և կարգապահական խախտում է կատարել, ապա կարգապահական տույժի կիրառումը կկասեցվի, մինչև անձը ստանա բուժօգնություն: Նախագծով նախատեսված փոփոխություններից մեկն էլ այն է, որ անձը, ազատազրկման վայրում գտնվելով, պետք է ստանա նույնականացման քարտ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` օրինակ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում երկարատև տեսակցությունների սենյակներ կա՞ն, թե՞ ոչ:

Հովհաննիսյանն ասաց, որ օրենքի ընդունման հետ մեկտեղ այնտեղ մի սենյակ կկահավորվի այնպես, որ հնարավորություն լինի տեսակցելու մերձավոր ազգականի հետ. դա կլինի 6-7 քմ տարածք, կունենա անկողին, արագ սննդի պատրաստման հնարավորություն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծով նախատեսված փոփոխություններն առաջարկվել են` հիմնվելով ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների մոնիթորինգի վրա: Նա ընդգծեց` սրանով ներդնում են մոտեցումներ, որ անհատական մոտեցման սկզբունք և վարքագծի գնահատման ռիսկային մեխանիզմ պետք է ներդրվի, դատապարտյալի նկատմամբ վերաբերմունքը պետք է պայմանավորվի դրսևորած վարքագծով: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորեց հետևյալ մոտեցումը. պետությունն առաջին իսկ պահից, երբ անձը մտնում է ՔԿՀ, պետք է նրան նախապատրաստի ազատ արձակման: Թաթոյանը նաև կարևորեց ՔԿՀ-ներում աշխատող մարդկանց աշխատանքի պայմանների բարելավումը:

Փաշինյանը նշեց, որ մեր երկիրը տարբեր հանգամանքների բերումով ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում համաներման ինստիտուտ կիրառել`չկենտրոնանալով պայմանական վաղաժամկետ ազատման վրա, մինչդեռ եթե համաներումը նկատի է ունենում հոդվածներ, պայմանական վաղաժամկետ ազատումը նկատի է ունենում կոնկրետ մարդուն, թե ով է նա, ինչպիսին է նրա պահվածքը, ընտանեկան վիճակը, դրա համար, ըստ Փաշինյանի, ի վերջո, պետք է այդ ինստիտուտն իրապես գործարկել, և հանրության շրջանում համաներման այդպիսի մեծ պահանջարկ չի առաջանա, որովհետև հայտնի կլինի` ինչպիսի պայմաններ ապահովելու դեպքում է, որ անազատության մեջ գտնվող անձինք կկարողանան ազատ արձակվել:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` բովանդակային առումով այս նախագծով առաջարկվող փոփոխությունները դրական բարեփոխում են, բայց ինքը համոզված չէ, որ պրակտիկայում այն կիրառվելու է այնպես, ինչպես պետք է, նաև ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկեր են ավելանալու: Սա, ըստ Փաշինյանի, պատշաճ առիթ է, որ արձանագրվի` մեր բոլոր ՔԿՀ-ները խայտառակ վատ վիճակում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

21:08 04.07.2025

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:00 04.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...

BACK_TO_TOP